Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք. Ապրիլից Յետոյ. asbarez.com

Ապրիլ 30,2015 10:26

Վստահ եմ, որ այս օրերին, բոլոր աշխարհագրութիւններում, հայերը՝ առաջին հայեացքից միմեանց անշաղկապելի, բայց շատ հասկանալի ցաւի ու բաւարարուածութեան, կորստի ու յաղթանակի զգացում ունեցան:

Նկատել եմ՝ բոլորը խօսելու, կիսուելու ցանկութիւն ունեն… Ուղերձները շատ են, արժէքաւոր, երբեմն հակասական, բայց մի բանում գրեթէ համոզուած եմ՝ դրանք առաջին հերթին մեզ՝ հայերիս են ուղղուած:

Անչափ կարեւոր ճշմարտութիւններ վերահաստատեցինք մենք, նաեւ աշխարհը: Մեղքը, ոճիրը, յանցագործութիւնը ժամկէտանց չեն լինում. կայ հատուցման տիեզերական անխուսափելի օրինաչափութիւնը: Արդարութիւնն, այնուամենայնիւ, յաճախ հիւանդանում, բայց չի մեռնում:

Որքան էլ տագնապենք, յուսահատուենք համաշխարհային բարոյական ճգնաժամի, քաոսի եւ առհասարակ քաղաքականութեան անբարոյականութեան ու աշխարհաքաղաքական շահերի առաջնահերթութեան շուրջ, այդուհանդերձ, բարոյականութիւնը, համամարդկայինն ու բարեպաշտութիւնը կամ պարզապէս մարդկայինը գոյութիւն ունի, եւ քաղաքակրթութեան շարժիչ ուժը մարդ՝ բանական արարած լինել-մնալու կոդն (ծածկագիրն-Խմբ.) է:

Մեր պահանջատէր ու համոզուած, պատմական անհերքելի յիշողութիւնը յաղթեց մոռացումին, մեղքին, ոճիրին, խաւարին:

Մեզանից աւելի, մաքրումը նաեւ աշխարհին է անհրաժեշտ՝ քաղաքակրթական կոլապսի (կործանման-Խմբ.) եզրին յայտնուած աշխարհին: Միթէ՞ այն ինչ կատարւում է Միջին Արեւելքում, Սիրիայում, Իրաքում ոճիր չէ մարդկութեան նկատմամբ. սպառնալիք… ի հարկէ՝ այո:

Ցեղասպանութիւնը շարունակւում է, ու քաղաքակրթութեան ու բարբարոսութեան սահմաններն այնքան թափանցիկ են, հեշտ խոցելի, գլխիդ անակնկալ թափուած կարկուտի պէս հաւանական: Հռոմի պապից մինչեւ Աւստրիա, Գերմանիա կամ արթնացող Բուլղարիա, մեր ցաւից անդին՝ նաեւ աշխարհի դիմանկարը մարդկային հունի բերելու տագնապ ունեն, իրենց խղճի հետ հաշտ լինելու քաղաքակրթական մարտահրաւէր… Մարդկային դէմքով աշխարհ ունենալու զանգն է գուժում:
Մենք փաստեցինք, որ մեր ողբերգութեան մէջ մենակ չենք: Մեր կողքին մեծեր կանգնեցին, ու մեր մէջքը հաւասարը հաւասարի էր: Հասկացուած լինելը մեղմում է մեր ցաւը, ազատում զոհի բարդոյթից: Մենք կարողացել ենք…

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930