ՀՀ կենտրոնական բանկը երկու ուրախացնող լուր է տարածել Հայաստանի բնակիչների համար։ Մեկը՝ որ Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացել է, եւ երկրորդը՝ որ սպառողների վստահության ցուցանիշն է սկսել աճել։ «2015թ. առաջին եռամսյակում կազմել է 54.8, ինչն իր նախորդ եռամսյակի մակարդակից բարձր է 6.7 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ ցածր 1.1 կետով…»։ Այն, որ անցյալ տարի գործարար միջավայրն ավելի լավն էր, հասկանալի է։ Դոլարի սրընթաց վերելքը դեռ չկար, գները ցածր էին, բիզնեսն էլ ծանր էր շնչում, բայց դեռ գոյատեւում էր։
Բայց այս տարի, հունվար-մարտ ժամանակահատվածում սպառողական գները, ըստ վիճծառայության տվյալների, 5,1 տոկոսով բարձր էին։ 12-ամսյա գնաճը Հայաստանում մարտին դուրս է եկել նպատակային սահմաններից՝ կազմելով 5,8 տոկոս, մինչդեռ պետբյուջեով գնաճը չպետք է գերազանցեր 4 տոկոսը։ Գործարարները դեռ ուշքի չեն եկել անցյալ տարեվերջի շոկից, եւ Ռուսաստան ապրանք արտահանողները մինչ օրս բողոքում են ռուբլու ցածր փոխարժեքից, որի պատճառով նրանք վնասներ են կրում։
Արտադրողների վիճակն ավելի վատ է: Հայաստանի Գործատուների միությունն էր դեռեւս փետրվարին ՏՕՏ հնչեցրել, կառավարությունից խնդրելով փոխհատուցել արտադրողների վնասները։ Անկումն այնքան մեծ է եղել, որ ԿԲ-ն, այնուամենայնիվ, ընդունել է այն, արձանագրելով աննշան՝ 1.5 կետով նվազում արդյունաբերության ոլորտում։
Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին եւ առեւտրին, որոնցում, ըստ ԿԲ հայտարարության, 2.1 կետով բարելավում է գրանցվել, ապա բավական է նայենք մեր շուրջը, որպեսզի համոզվենք ճիշտ հակառակում։ Չկա փողոց, որտեղ հունվարի տոներից հետո «Վաճառվում է» բառով մի նոր ցուցանակ հայտնված չլինի փոքր խանութների վրա։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում