Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատվավոր զոքանչի վկայական է ստացել իր փեսաներից: Վկայականը Անահիտ Բախշյանին տրվել է անժամկետ` առանց զենք կրելու թույլտվության: Փեսաների նվերի հումորային երանգը նկատվում է նաեւ վկայականի կազմից, որտեղ սիրելի զոքանչի սիրելի բառը չակերտների մեջ է առնված:
Լուսանկարը՝ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015
Ամաչել են ասել, որ վախենում են իրենց զոքանչից, հայավարի են արել, ֆինտ ու ֆլուշկով, իբր թե կատակով: Հաջող դիմակայում, տղերք: