Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենին հաղթած ԱԺ պատգամավորը շախմատ կխաղա միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Ապրիլ 29,2015 22:00

Այսօր Շախմատի ակադեմիայում տեղեկացանք, որ Ազգային Ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որ անցած տարվա հունիսին Երեւանում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ անցկացրած միաժամանակյա խաղի ընթացքում հաղթել էր շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, այլեւս նպատակահարմար չի համարում ակտիվ շախմատ խաղալ:

Ըստ այդ լուրերի, պատգամավորն ասել է, թե կարող է խաղալ միայն հանրապետության նախագահի հետ: Լուրի իսկությունը ճշտեցինք անձամբ Տաճատ Վարդապետյանից: «Այո, այլեւս ակտիվ շախմատ չեմ խաղում: Այս մրցաշարում ԱԺ թիմի մարզիչն եմ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Սերժ Սարգսյանի հետ խաղալուն, այո, այդպիսի նպատակ կա, եթե պարոն նախագահը ցանկություն ունենա», – ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930