Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Մայք Խարաբյանին, Վարդան Ուզունյանին և Լևոն Բելեքյանին:
Զրույցի ընթացքում հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված բոլոր միջոցառումները և վստահություն հայտնեցին, որ դրանք նոր լիցք կհաղորդեն համայն հայության համախմբմանն ու համազգային նոր ձեռքբերումներին: Նրանք պատմեցին նաև Լոնդոնում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին:
Սփյուռքի նախարարը գոհունակություն հայտնեց ՌԱԿ-ի հայանպաստ գործունեության համար և հույս հայտնեց, որ այսուհետև ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ