Ապրիլի 29-ին Իջեւանի «Պրոգրես» ՀԿ-ն, Իջեւանի բնապահպանական «Օրհուս» կենտրոնը, Բերքաբերի հիմնական դպրոցը համատեղ կերպով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծառատունկ են կատարել:
Տնկիները տրամադրել է Սեւքարի անտառտնտեսությունը: «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանն ասաց, որ բերքաբերցի երեխաներ տնկել են 100 ծառ: Նրա խոսքերով՝ տնկիները տնկվել են սահմանամերձ Բերքաբեր տանող ճանապարհին, մի քանի տարի անց աճած ծառերը ճանապարհով անցնողներին անտեսանելի կդարձնեն ադրբեջանական հենակետերից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ