Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառները հատում են, հետո` բյուջեից միլիոններ հատկացնում, որ վերականգնեն

Ապրիլ 29,2015 20:35

Վարչապետը վաղը, կառավարության նիստում կհայտարարի, որ գյուղատնտեսության նախարարությանը բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացնի 49 միլիոն դրամ` հանրապետության տարբեր հատվածներում անտառապատման աշխատանքներ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Գումարի մի մասը կտրամադրվի  «Երեւանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ»-ի համար, ծրագրի 2-րդ փուլում էլ շուրջ 31 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների իրականացման համար` 4 միլիոն դրամ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ին կտան 14 միլիոն 730 դրամ` «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար:

«Հայանտառ»-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար էլ նախատեսվել է 2 միլիոն 500.0 հազար դրամ: «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին կտան  5 միլիոն 280 հազար դրամ` 15 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար:

Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով էլ նախատեսվել է 18 միլիոն 332.5 հազար դրամ եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարգելի Լուսինե,ծառերը տնկվել են մարդկանց համար,հատվում են նույնպես մարդկանց համար,առանց որի մեր հանրապետության բնակչության 30-40 տոկոսը ծմռանը ցրտից կմահանան:Լեռնային շրջաններում ձմեռը տևում է 6-7 ամիս,ջերմաստիճանը իջնում է -25-30 աստիճան,գյուղական վայրերի մեծ մասում գազ չկա կամ անվճարունակ են:Մենք Ձեզ հետ պետք է ուրախ լինենք որ բյուջեից փող են ծախսում ծառատնկման համար և այդ ծառերը 15-20 տարի հետո վառելիք կդառնա հաջորդ սերնդի համար:Այնպես,որ ամենամեծ արժեքը մարդն է,մնացածը ածանցյալներ են՝ծառն էլ,բյուջեն էլ,Ձեր հոդվածի հոնորարն էլ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930