Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Մոտ ապագայում կշատանան դեպքերը, երբ մարդկանց «Ֆեյսբուքի» պրոֆիլները կկոտրեն»

Ապրիլ 29,2015 20:20

«Տեխնիկապես Հայաստանը բավականին վատ վիճակում է գտնվում, որովհետեւ մենք յուրահատուկ պատմություն ենք անցել. երկար ժամանակ ինտերնետ չենք ունեցել, հետո միանգամից հանրության կեսը հայտնվել է ինտերնետում»,- ապրիլի 29-ին «Կիբերտիրույթ. Տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» գրքի շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա համարում է, որ հայ օգտատերերի հետաքրքրությունները անվտանգության համար խնդիր են հանդիսանում. տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից առավել շատ են մտնում կայքեր, որոնք օգտագործվում են որպես հարձակումների թիրախ. «Դրանք հիմնականում պոռնոգրաֆիկ կայքերն են եւ գողացած ծրագրային ապահովում տարածող կայքերը: Հայաստանն ընդհանրապես գողացած ծրագրերի առումով առաջատարներից մեկն է աշխարհում. միջին հայի համակարգչի մեջ առնվազն հինգ հազար եվրոյի գողացած ծրագիր կա տեղադրած: Այդ գողանալը հենց այնպես չի անցնում. Մարդիկը հետը վիրուսներ էլ են քաղում: Եվ այդ զեկույցներից ելնելով կարելի է ասել, որ մենք թոփ երեք երկրների մեջ ենք, որտեղ օգտատերերը հարձակումների են ենթարկվում»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը թիրախ երկիր է. երկու հարեւան երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի  հաքերային խմբերը աշխատում են Հայաստանի դեմ. «Այդ տեսանկյունից, մենք ավելի վտանգված ենք, քան շատ ուրիշ երկրների բնակիչները: Հիմնական խնդիրները սրանք են գումարած այն, որ մենք շատ արագ մտնում ենք ոլորտներ, որոնք չենք մարսել, օրինակ՝ էլեկտրոնային կոմերցիան: Բնականաբար, դա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ միայն կշատանան դեպքերը, երբ մարդկանց «Ֆեյսբուքի» պրոֆիլները կկոտրեն եւ ինչ-որ տեսանյութեր կտարածեն, բայց նաեւ մարդիկ գումար կկորցնեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930