Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խորհուրդ էլ ավելացավ. ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհուրդ կունենանք

Ապրիլ 29,2015 20:07

Գրավիչ ներդրումային միջավայր ստեղծելու եւ ընդլայնելու ու ապրանքների եւ ծառայությունների առևտուրը կողմերի միջեւ դիվերսիֆիկացնելու նպատակով Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր կկնքվի: Այդ նպատակով կողմերը մտադիր են ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհուրդ հիմնել:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայք էջի նիստի օրակարգից: Խորհուրդը պետք է դիտանցի եւ բացահայտի առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հնարավորությունները, բացահայտի խնդիրները, աշխատի վերացնել կողմերի միջեւ առեւտրի եւ ներդրումների խոչընդոտները:

Նպատակահարմարության դեպքում խորհուրդը պետք է դիմի մասնավոր հատվածին եւ քաղաքացիական հասարակությանը` խորհրդի աշխատանքներին վերաբերող հարցերում խորհրդատվության համար:

Համաձայնագրով ամրագրված է, որ կողմերից մեկը կարող է խորհրդին դիմել  առեւտրային եւ ներդրումներին առնչվող կոնկրետ խնդրով` մյուս կողմին խնդրի նկարագրությամբ գրավոր հարցում կատարելով: Խորհուրդը պետք է քննարկի խնդիրը հարցումը ստանալուն պես:

Նաեւ նշվում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ջանա Խորհրդին հնարավորություն տալ քննարկելու խնդիրը մյուս կողմի առեւտրային եւ ներդրումային շահերի վրա ազդող գործողություն կատարելուց առաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930