Վաղը, ի թիվս այլ կազմակերպությունների, կառավարությունը կթույլատրի նաեւ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր ներկրել:
Եթե մյուս ընկերությունների անվանումները ինչ-որ կերպ կապ ունեին բժշկության ոլորտի հետ, ապա անհասկանալի էր, թե մոլիբդենի բիզնեսով զբաղվող ընկերության ինչի՞ն են պետք թմրամիջոցներն ու հոգեմետ դեղերը: Այս հարցի պատասխանը չգտանք նաեւ կառավարության կայքէջում զետեղված նախագծում, որտեղ սովորաբար հիմնավորումներ են լինում:
Aravot.am-ի հարցին, թե «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-նն ի՞նչ կապ ունի առողջապահական ոլորտի հետ, ընկերությունից մեր հեռախոսազանգին ի պատաասխան ասացին` ոչ մի:
Կառավարություն ներկայացված նախագծին չի առարկել ոչ մի գերատեսչություն, որոնք հարցն ուսումնասիրել են եւ հավանություն տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Երևի առանց թմրանյութերի աշխատողները հրաժարվում են հանքախորշ մտնել/կատակ/:
Լավագույն պատասխանի մրցանակ սահմանեք, մի քիչ էլ մեզ ռելաքս թույլ տանք: Ասենք- որպես խրախուսանք: