Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական տուրիզմին խանգարում են զուգարանների եւ ճանապարհների բացակայությունը (Տեսանյութ)

Ապրիլ 29,2015 18:06

Գյուղական տուրիզմի զարգացման համար առաջին հերթին խոչընդոտում են ենթակառուցվածքները, իսկ ներուժ, մեր գյուղերում այս տեսակի տուրիզմը զարգացնելու համար, կա:

Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Արմենիա» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Կարեն Անտաշյանն ասաց, որ համագործակցելով Սեւծովյան երկրների` Վրաստանի, Բուլղարիայի եւ Թուրքիայի հետ, փորձի փոխանակում է եղել, եւ այս երկրներում լինելով, համեմատել է. ցավոք, Հայաստանն ամենավաղ զարգացման փուլում է. «Թեպետ մեր ռեսուրսները գյուղական տուրիզմի զարգացման, շատ ավելին է, որովհետեւ ամենակարեւոր գործոնները կան, պահպանված է գյուղական միջավայրը, մարդկային վերաբերմունքը, էկոլոգիապես մաքուր սնունդը: Մենք ունենք հրաշալի հյուրընկալության ավանդույթներ, բայց չկա փորձառությունը` ամեն ինչից բիզնես կազմակերպելու, եւ չունենք փորձառություն ամեն ինչը վաճառելու` ներքին եւ արտաքին շուկայում»:

Arvot.am-ի այն դիտարկմանը, որ զբոսաշրջիկները հիմնականում բողոքում են անհրաժեշտ վայրերում հասարակական զուգարանների բացակայությունից, Կարեն Անտաշյանն ասաց` «Դա հավերժական հարց է Հայաստանի համար: Նման խնդիրների լուծմանը անհրաժեշտ է պետական ակտիվ մասնակցություն, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունն է պետք, որովհետեւ տուրիստական երթուղիներն այնքան սահմանափակ են Հայաստանում, բայց կարող են ավելին լինել, եթե լուծվեն ճանապարհների, զուգարանների, հանգրվանների հարցերը»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում նորարական գյուղական տուրիզմի խթանում ծրագրի կոորդինատոր Աննա Առաքելյանն էլ ասաց, որ ծրագրի շրջանակներում համագործակցում են Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Թուրքիա. «Նպատակը` միասնական փաթեթ ստեղծելն է, որպեսզի զբոսաշրջիկը օգտվի մեկ փաթեթից: Արդեն 1,5 տարի է գործում է ծրագիրը, եւ տուր օպերատորները, սերվիս-պրովայդերները համագործակցում են, փոխադարձ այցելություն է եղել»:

Առաքելյանի ներկայացմամբ` ծրագիրը Եվրամիության ֆինանսավորմամբ է իրականցվում, պետք է համագործակցությունը նշված 4 երկրների միջեւ ամրապնդվի, հետագայում էլ տուրօպերատորները պետք է ակտիվ աշխատեն:

Այսօր Անի հյուրանոցում «Հեյֆեր Հայաստանը» նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագրի 3-րդ համաժողովն էր կազմակերպվել, որին մասնակցում էին զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում զբոսաշրջային ընկերության մի ներկայացուցիչ նկատեց, որ շատ եվրոպացիներ հետաքրքրված են հայկական գյուղերով, հայկական ավանդույթներով. «Եվրոպական տուրիստի մի կատեգորիա կա, որ գալիս են` մարդը մարդու հետ շփվելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930