Հայաստանի շախմատի ակադեմիայում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար՝ նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին, որին մասնակցում են էներգահամակարգի Ռուսաստանի՝ կենտրոնական, Վրաստանի, Հայաստանի մասնաճյուղի՝ երկու եւ ՀՀ ԱԺ թիմերը:
Մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մրցակիցները շրջանային մրցակարգով խաղում են արագ շախմատի կանոններով՝ 30 րոպե յուրաքանչյուր պարտիայի համար: Պայքարը տեւելու է երկու օր:
«ԱԺ թիմը հաջող չի մեկնարկել, բայց դեռ կարող է շտկել վիճակը: Զգացվում է փորձի պակասը: Լավ դիրքեր են ստանում, բայց չեն կարողանում ավարտին հասցնել: Իսկ մեր մյուս երկու թիմերը լավ են մասնակցում», – ասաց գլխավոր մրցավարը:
Մրցաշարն ավարտվելու է վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ