Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «Բիլայնից» պահանջել է Լեռնային Ղարաբաղում ծառայություններ չմատուցել. Telecom

Ապրիլ 29,2015 17:54

Ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը՝ «Բիլայն») պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնի իր գործունեությունը: Այս մասին, ըստ Telecom.cnews.ru-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիեւը:

««Վիպելկոմի» գործունեությունը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- մասնավորապես ասել է նա:

Ադրբեջանի իշխանությունները, ըստ Հաջիեւի, բազմաթիվ անգամներ «Վիմպելկոմի» ուշադրությունն են հրավիրել այս հարցի վրա: Այժմ նրանք պատրաստվում են բողոքել Հեռահաղորդակցության միջազգային միություն եւ այլ միջազգային կազմակերպություններ:

Իրենց կողմից Ադրբեջանի խոշորագույն բջջային օպերատորները՝ «Azercell»-ը եւ «Bakcell»-ը «Վիմպելկոմին» բողոքի նամակն են ուղարկել եւ խոստացել են ուրիշ քայլեր էլ ձեռնարկել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930