Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեժ գիծ՝ ընկճախտի մեջ ընկածների համար. նախարարի առաջարկը՝ ինքնասպան լինել ցանկացողներին

Ապրիլ 29,2015 17:47

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարց ուղղեց ինքնասպանությունների մասին: Նրա խոսքերով՝ «Վերջին տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը, ինչը խիստ մտահոգիչ է եւ պահանջում է հրատապ լուծում: Ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է»:

Որպես ինքնասպանությունների գլխավոր պատճառ, ըստ Իշխան Խաչատրյանի, աղանդավորական շարժումներն են եւ թրաֆիքինգի զոհ դառնալը: Նա հետաքրքրվեց՝ կառավարությունն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է պատրաստվում իրականացնել՝ այս ուղղությամբ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ կառավարությունը կիսում է անհանգստությունը: Նախարարն ասաց, որ վերջին տարիներին ինքնասպանության դեպքերը դրսեւորել են նվազման կայուն միտում, բայց այն չի կարող սփոփել, մանավանդ, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ. «2015-ի առաջին եռամսյակում 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այստեղ Հայաստանը առանձնահատուկ երկիր չէ: Սուիցիդալ դրսեւորումները հատուկ են բոլոր երկրներին: Սոցիալական կարգավիճակը ուղիղ համեմատական չէ հասարակությունում ինքնասպանությունների քանակական ցուցանիշների հետ»:

Նախարարն ասաց, որ ինքնասպանությունները կանխարգելելու համար կարեւոր է հոգեւորականների ներդրումը:

Իշխան Խաչատրյանն առաջարկեց մի մեթոդ կիրառել, որը կիրառվում է ԱՄՆ-ում, Կանադայում, որը կարելի է նաեւ ՀՀ-ում կիրառել: 3 մեծ կամուրջ ունենք Երեւանում ՝ Հրազդան, Հաղթանակի եւ Դավիթաշենի. «Այդ կամուրջները բացասական տրամադրվածություն են ստեղծում, կոչվում են ինքնասպան կամուրջներ: Կարելի է դրանք ցանցապատել եւ կանխարգելել, որը կլուծի բնապահպանական խնդիրներ: Կենցաղային աղբ չի լինի, եթե գետեր են հոսում տակով»:

Նա առաջարկեց նաեւ հեռուստատեսությամբ այդ հաղորդումները կրճատել, սահմանափակել:

Նախարարը պատասխանեց, որ ցանցերի մասին մտածում են, բայց ոստիկանությունը ահռելի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Ըստ նախարարի, շատ արդյունավետ կարող է լինել այդտեղ սոցիալական գովազդը:

Հովհաննես Մանուկյանը նաեւ նշեց ԱՄՆ-ում կիրառվող մեկ այլ մեթոդ՝ թեժ գծեր. «Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ կարողանում են այդ թեժ գծերի միջոցով հանգստանալ, լուծում գտնել եւ այդ մտքից հեռանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Եվ ուր է այդ թեժ գիծը? Ինչպես զանգահարել?
    Ինչպես աջակցություն ստանալ?

    Ուր են կամուրջների վրայի ցանցերը?

    Ուր են միջոցներ, տարբերակներ, ելքերը?

    Կա ինչ որ ֆոնդ, որը ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպան լինել ցանկացող մարդուն աջակցում է ֆինանսներով?

    Չկա, չկա ոչինչ, կան միայն մուլտիմիլիոնատերեր, ովքեր անտարբեր են նմանատիպ օգնության կանչերին։ Կան պարգևավճարներ տեղից էլ շատ գումար աշխատող պատգամավորներին, որը կարող եր ուղղվել հասարակ ժողովրդի խնդիրների լուծմանը։ Անտարբերությունը բերում է անդառնալի հետևանքների։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930