Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ասել է, որ իրենք հետեւում են այս տարածաշրջանում կատարվող իրադարձություններին:
News.az կայքի փոխանցմամբ՝ նա նաեւ մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ նշել, որ հակամարտության լուծումը ավելի քան երբեւէ լուծման կարիք ունի:
Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների եւ խնդրի լուծման մեջ ամենահետաքրքրված կողմն է:
Նա Հայաստանին մեղադրել է հակամարտության կարգավորման գործում խոչընդոտներ ստեղծելու եւ շփման գծում ռազմական գործողություններ իրականացնելու միջոցով ստատուս քվոն պահպանելու մեջ:
Կարդացեք նաև
Իլհամ Ալիեւը դժգոհել է, թե Եվրամիությունը հստակ դիրքորոշում չի ցուցաբերում այս հարցում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ