Լրահոս
Օրվա լրահոսը

Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել դատարանների անկախության եւ լրատվամիջոցների ազատության վերաբերյալ

Ապրիլ 29,2015 17:23

Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններում օրենքի գերակայության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Եվրոպայի ժողովրդավարական թերությունները ավելի մեծ, խորը եւ աշխարհագրորեն ավելի տարածված են, քան նախկինում:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր հրապարակած զեկույցում որպես ժողովրդավարական անվտանգության երկու ամենամեծ խնդիրներ առանձնացրել է շատ երկրներում դատարանների անկախության պակասը եւ խոսքի ազատության սպառնալիքները ամբողջ մայրցամաքում:

«Ազնիվ եւ արժանապատիվ դատարանները կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարության աջակցության եւ կայունության պահպանման գործում, սակայն մեր անդամ երկրների ավելի քան մեկ երրորդը չեն կարողանում ապահովել իրենց իրավական համակարգերի անկախությունը եւ անկողմնակալությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Յագլանդը նշել է, որ մամուլի ազատությունը ճնշման տակ է ամբողջ մայրցամաքում. «Լրագրողները ֆիզիկական սպառնալիքներ են ստանում շատ տեղերում, հակաահաբեկչական օրենքներն օգտագործվում են խոսքի ազատությունը սահմանափակելու համար եւ որոշ լրատվամիջոցներ, որոնք իշխանության ենթակայության տակ են անարդարացիորեն առավելություններ են ստանում»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ակնարկը, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի դիտորդ մարմինների եզրակացությունների վրա, բացահայտում է ընտրությունների անցկացման թերությունները, խտրականության դեմ ուղղված օրենքների անբավարարությունը եւ շատ երկրներում հասարակական կազմակերպությունների վրա իրականացվող ճնշումները:

Որպես ռազմավարական հետազոտություն, զեկույցը ներառում է ժողովրդավարական անվտանգության տարբեր ասպեկտները գնահատելու մանրամասն չափանիշներ եւ հետագա աշխատանքի համար նախատեսված հատուկ ծրագրեր, այդ թվում՝ համաեվրոպական գործողությունների ծրագիր իրավական մասնագետների վերապատրաստման համար եւ նոր եռամյա ծրագիր ուղղված լրագրողների անվտանգությանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930