Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր, ըմբշամարտիկ Բազմասեր Առաքելյանը: Նա հետաքրքրվեց՝ մարզային 41 մարզադպրոցները, որոնք հայտ են ներկայացրել, ընդգրկվա՞ծ են գույքային ծրագրում, որ գույք ստանան, ընդգրկվա՞ծ են սահմանամերձ շրջանների մարզադպրոցները. «Ես հարցնում եմ, որպես նախկին մարզիկ եւ մարզիչ»:
Նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ իրականում 2015-ին 170 մլն դրամ է հատկացվել պետբյուջեից՝ իրականացնելու մարզական գույքի ծրագիրը դպրոցներում. «Մարզադպրոցի ցանկն ընդլայնված է, ընդգրկված են մարզական բոլոր ֆեդերացիաները, որոնք հայտ են ներկայացրել: Հայտ ներկայացվել են բոլոր մարզերից»:
Հետո Բազմասեր Առաքելյանը շրջվեց ու դիմեց նիստերի դահլիճում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Պարո՛ն վարչապետ, ես որպես սպորտային աշխարհի մարդ, մի քիչ քիչ է այդ 170 մլն-ը, եթե հնարավոր է ավելացրեք»:
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը որեւէ կերպ չարձագանքեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ