Ապրիլի 24-28-ը Լոռու մարզում էին գտնվում Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի «Օ տեղ դը պղովանս» տուրիստական հայտնի գործակալության ներկայացուցիչ Դանիել Գերասիմենկոն և ռաֆթինգ մարզաձևի Եվրոպայում հայտնի մասնագետներ Պիեռ Դաբուն և Մարկ Անդրեն:
Վերջիններս նավարկելով Դեբեդ գետով՝ իրենց վարպետությունը ցուցադրեցին սպորտաձևին անտեղյակ տարածաշրջանի բնակիչներին:
Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի միջև շուրջ երեք տարի առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում հատկապես լուրջ առաջընթաց է գրանցվել տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ ֆրանսիացիների այս համարձակ նախաձեռնությունը դրա լավագույն ապացույցներից մեկն է:
Լոռու մարզպետարան