Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) անդամ, անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակն այսօր արդեն լավ է:
Նա արդեն ավելի քան տասը օր հացադուլի մեջ է ու երեկվա տվյալներով, առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Aravot.am-ը ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանից հետաքրքրվեց` ինչ վիճակում է Սաֆարյանը:
«Այսօր տեղեկություն ստացանք, որ նորմալացել է, այսինքն, այն վատը չէ, որ անհանգստանում էինք: 13-14 օր հացադուլի մեջ է: Նրա նկատմամբ քրեական տարբեր տարրերի կողմից ճնշումներ էին եղել, ինչի համար նա դիմել էր հացադուլի»:
Կարդացեք նաև
Պարոն Սարուխանյանի խոսքով բանտախցում, Գեւորգ Սաֆարյանին ծեծել էին` մեղադրելով, թե նրանց պատճառով է, նախագահը համաներում չի հայտարարել. «Նրանց շատ պետք չէ, թե մեր քաղաքականության մեջ ինչ է կատարվում: Ահազանգ է, որ ռեժիմն օգտագործում է քրեական տարրերին մեր դեմ, ինչպես Բերձորում: Կային տեղեկություններ, որ կալանավայրից դուրս էին բերել քրեականներին ու ոստիկանների հետ ուղարկել մեզ ընդառաջ»:
Ինչ վերաբերում է Բերձորում իրենց նկատմամբ իրականացված բռնություններին, ասաց, որ գործը կարճվեց ընդամենը ծառայողական քննության արդյունքում ոստիկանության 10 աշխատակցի աշխատանքից ազատելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ