«Էրդողանի ոճը, տերմինները, հռետորաբանությունը լավ արձագանք է գտնում թուրք հասարակության մեջ, ավելացնում նրա քվեները, բայց միջազգային լսարանի համար խորթ են Ստամբուլի որոշակի թաղամասին հատուկ հռետորաբանությունը»,-այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-ամյակին ընդառաջ. նոր փո՞ւլ» թեմայով կլոր սեղանին հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ը:
Պարոն Մելքոնյանը մի հետաքրքրական դրվագ ներկայացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի կյանքից. «Էրդողանը Ստամբուլի փողոցներում բուլկի է վաճառել՝ սիմիթ տեսակի և թուրք վերլուծաբանների շրջանում այն պատկերացումն է, որ բուլկի վաճառողից նախագահ անցումը նա լիովին չի գիտակցել»:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո և 101-րդ տարելիցին ընդառաջ կարող ենք ամրագրել, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո աշխարհում մի ջրբաժան է առաջացել. «Ջրբաժանից այս կողմ պետությունը և մարդիկ են, որոնք համամարդկային արժեքներին իրենց հավատարմությունը արտահայտեցին, իրերը կոչեցին իրենց անուններով, դատապարտեցին ոճիրը: Ջրբաժանից մյուս կողմ կրավորական, չեզոք պահվածք ունեցող երկրներն են, կամ նրանք, որոնք շարունակում են զբաղվել պատմական փաստերի ուրացմամբ»:
Ռուբեն Մելքոնյանի կանխատեսմամբ՝ Թուրքիան կշարունակի «գալիպոլիատիպ» ակցիաները, ուշադրության կենտրոնում կպահի պատմաբանների հանձնաժողով, արխիվներ թեզերը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ