Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կամազի» վարորդի ներկայությունը զայրացրեց Հոռոմի խաչմերուկում վթարից մահացած Արամայիս Շիրազունու որդուն (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 29,2015 15:43

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվեց  ու մի քանի րոպե անց հետաձգվեց անցած տարվա նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրի հատվածում՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով քննությունը:

Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու 45-ամյա Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեղում մահացել էին: Կեսը այրվել էին, նույնիսկ դիակներն անճանաչելի էին դարձել, իսկ մյուս 7 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ու խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Dat_Gyumri_3Այսօր դատավոր Աշոտ Մանուկյանը ստիպված եղավ երկրորդ անգամ հետաձգել դատական նիստը, քանի որ տուժողների երկու իրավահաջորդներ ու նաեւ երկու տուժողներ չէին ներկայացել դատարան: Տուժողներից մեկը՝ Հասմիկ Հովհաննիսյանը գրություն էր ուղարկել դատարան՝ պատճառաբանելով, որ ինքը վատառողջ է, ֆիզիկապես ի վիճակի չէ ներկայանալ, իսկ մյուս տուժողը՝ Կարեն Բաղդասարյանը, թեեւ պատշաճորեն տեղեկացվել էր, սակայն չէր ներկայացել:

Dat_Gyumri_6Այս պայմաններում Արթիկի դատախազ Արտյոմ Ավետիսյանը միջնորդեց դատը հետաձգել, որպեսզի մյուսները եւս ներկայանան դատին: Տուժողի իրավահաջորդներից շատերը դատը շարունակել-չշարունակելու հարցը թողեցին դատարանի հայեցողությանը: Dat_Gyumri_4Իսկ «Կամազի» վարորդի շահերը պաշտպանող Լիանա Բալյանը, որն իր խոսքը սկսեց ներկաներին ցավակցելով, այն կարծիքին էր, որ պետք է շարունակել դատական նիստը, քանի որ, ըստ նրա, վերջիններս թեեւ  երկրորդ անգամ են պատշաճ ծանուցվում, սակայն անհարգելի պատճառներով չեն ներկայանում: Այդուհանդերձ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Dat_Gyumri_5Նշենք, որ թե՛ տուժողների իրավահաջորդները, եւ թե՛ տուժողները իրենց անչափ զուսպ էին պահում դատարանում, երբ ոստիկանները «Կամազի»  վարորդին ուղեկցեցին դատարանի դահլիճ,  տուժողներից ոմանք մի պահ վրդովվեցին, նրան մարդասպան անվանեցին, սակայն դա վայրկյան տեւեց, սակայն դատական նիստի ամբողջ ընթացքում ոչ մի ավելորդ արտահայտություն թույլ չտվեցին:

Dat_Gyumri_1 Զգացվում էր, որ «Կամազի»  վարորդը եւս անհարմար, վատ վիճակում է: Դատավորի՝ իրեն ուղղված միակ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի դատական նիստը առանց տուժողների ու տուժողների իրավահաջորդների շարունակելու մասին, պատասխանեց ընկճված ձայնով, մի կերպ էր խոսում:

Թեեւ ամբողջ ընթացքում դատն անցավ առանց կոնֆլիկտների, կարելի է ասել քար լռության մեջ, նիստի ավարտին հունից դուրս եկավ վթարի զոհ դարձած Արամայիս Շիրազունու որդին, որը դատարանի դահլիճից դուրս եկավ «Կամազի»  վարորդին հայհոյելով: Սակայն ներկաները մեծահոգաբար արձագանքեցին, թե վշտի մեջ է:

Dat_Gyumri_2

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930