Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Համազասպյան.«Մեր դռները բաց են բոլոր մտավորականների համար, ովքեր մտահոգված են երկրի վիճակով»

Ապրիլ 29,2015 14:26

«Մեր խորհրդի նպատակը ժողովրդի խոսքը տեղ հասցնելն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մտավորականների խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը շեշտեց, որ իրենց խորհուրդը քաղաքական միավոր չէ.«Խորհրդի անդամները չունեն իշխանության գալու խնդիր: Մենք պարզապես ցանկանում ենք օգնել, բարելավել մեր երկրի վիճակը»:

Խորհրդում ներգրավված են այն մարդիկ, ովքեր անկեղծ անհանգստանում են երկրի վիճակով.«Մեր դռները բաց են բոլոր մտավորականների համար, ովքեր մտահոգված են, ուզում են օգնել դուրս գալ երկրի վատ վիճակից»,- ասաց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը:

Խորհուրդը ամեն շաբաթ կազմակերպում է նիստեր, որտեղ յուրաքանչյուր մտավորական ներկայացնում է իր բնագավառի վիճակը և հանդես գալիս իր առաջարկություններով, դրանց հիման վրա էլ նրանք կազմելու են այլընտրանքային ծրագիր և ներկայացնելու են խորհրդարան: Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ իշխանությունը պիտի լսի իրենց ձայնը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը պատասխանեց.«Կլսեն, պիտի լսեն, քանի որ մտավորականն ամեն ինչի գլուխն է»:

Մտավորականների խորհրդի անդամները համոզված են, որ իրենց շնորհիվ իշխանությունը կգտնի այն ճանապարհը, որով պետք է անցնել հաջողության հասնելու համար.«Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ իշխանությունը փնտրի մեզ ու ցանկանա մեզ հետ համագործակցել»,- եզրափակեց իր խոսքը պարոն Առաքելյանը:

Լիլիանա Օսիպյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930