Լրահոս
Օրվա լրահոսը

1996 թ. գողության գործով ճշտվում է դեռ. գողը մահացե՞լ է

Ապրիլ 29,2015 14:15

Տարիներ առաջ մայրաքաղաքի «Ֆիրդուսնոց» կոչվող տարածքում կատարվել է գողություն: Անձը՝ Կ.Ա-ն դիմել է փախուստի, եւ նախնական տեղեկություններով՝ գտնվել է հանրապետությունից դուրս, մահացել, սակայն նրա գործը կասեցված չէ:

Նախաքննության մարմնի կողմից Կ.Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը։

Դեռ 1996 թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ՝ Կ.Ա-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։

Նախկին Սպանդարյան շրջանի ժողդատարանի 16.12.1996թ. որոշմամբ Կ.Ա-ի անձնական երաշխավորություն խափանման միջոցը փոխվել է կալանքով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև նրան հայտնաբերելը։

Սակայն տարիներ հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի 18.12.2014թ. գրության համաձայն` Կ. Ա-ն Տաշքենդ քաղաքում մահացել է «Ձախ թոքի քաղցկեղ» ախտորոշմամբ հիվանդության հետևանքով։

Ըստ մեր տեղեկությունների, դատարան է բերվել հարազատների կողմից նրա մահվան վկայականը:

Կ.Ա-ի նկատմամբ հարուցված քրեական գործը դեռ կասեցված չէ: Ավելին՝ վերսկսվել է, քանի որ Տաշքենդի ոստիկանության խոսքին են սպասում մեր իրավապահները:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը սկսելուն պես հայտարարեց, որ Տաշքենդից պաշտոնական գրությունը, թե այդ անձը մահացածն է, կուղարկվի Էրեբունու ոստիկանության բաժին:Մինչ օրս դեռ այդ գրությունը չի ուղարկվել, չկա:

Այս վերսկսված գործով դատարանի որոշմամբ հրավիրվել էր դատախազ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930