«Ամենակարևոր իրադարձությունը, որ այս վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, այն էր, որ Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց այն երկու երկրների կողմից, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին հանդիսացել են Թուրքիայի դաշնակիցները ՝ Ավստրիան և Գերմանիան։
Իսկ Թուրքիան դեռևս փորձում է ժխտել մի իրադարձություն, որի համար տարբեր երկրներ արդեն ներողություն են խնդրում»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Վերջինիս խոսքերով՝ անցնում ենք արդեն մի նոր փուլի, որի հիմնական ուղեգիծը Թուրքիայի կողմից ճանաչման գործընթացին սպասելն է, ինչը ըստ քաղաքագետի՝ հեշտ գործընթաց չէ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ