Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդների մեծամասնությունը չի վստահում ՀՀ-ում նախագահի ինստիտուտին

Ապրիլ 29,2015 13:55

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ մարզերում և Երևանում հարցման մասնակցած 18-25 տարեկան երիտասարդներին հիմնականում մտահոգում են սոցիալական հիմնախնդիրները, արտագաղթի մեծ ծավալները, ոչ մարտական պայմաններում զինվորների մահացության դեպքերը, մարդու իրավունքների խախտումները: Նրանց մեծամասնությունը չի հավատում, որ մոտ ժամանակներս ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կկարգավորվի:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» hակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը, խոսելով արդյունքների մասին, ասաց. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդները քննադատաբար են վերաբերվում իրենց կեցվածքին, որ չեն պաշտպանում սեփական իրավունքները և ակտիվ չեն քաղաքացիական կյանքում: Նրանց մեծամասնությունը վստահության ցածր աստիճան ունի ՀՀ նախագահի, ոստիկանության, կառավարության ինստիտուտների նկատմամբ: Օրինակ` նախագահի ինստիտուտը վստահության ամենաստորին հատվածում է, միայն 15.4 տոկոսն է վստահում նախագահին: Բանակի ու եկեղեցու ինստիտուտները վստահության ամենամեծ աստիճանն է վայելում»:

ՀՀ_ի` ԵՏՄ-ԵՄ աշխարհաքաղաքական ընտրության հետ կապված երիտասարդների կարծիքները գրեթե հավասարապես են բաժանվում, նրանցից շատերը կարծում են, որ «ամեն ինչ կախված է Ռուսաստանից»:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գրանցված պատկերն այսպես գնահատեց, «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք փայլուն հասարակություն, որն ընդունակ է համարժեք գնահատելու իրավիճակը և հետաքրքրվում է, թե ինչ է տեղի ունենում երկրում և երկրից դուրս` ի տարբերություն այլ հետխորհրդային հասարակություններում: Այն նաև ցույց է տալիս, որ մեր հասարակությունում կան տեղեկացվածության աստիճանի հետ կապված, աշխարհում տեղի ունեցող գործընթացներին հաղորդակից լինելու խնդիրներ»:

Դառնալով ինտեգրացիոն գործընթացներին` պարոն Մեհրաբյանն ասաց. «ՀՀ-ի հասարակությունը տեղյակ չէ զգալի մասով ոչ ԵՏՄ-ից, ոչ էլ ԵՄ-ից: Այս շիլաշփոթը տարածվում է թե՛ ԵՏՄ, թե՛ ԵՄ ընկալման վրա: ԵՏՄ կոչվածում չկա ոչ եվրոպական, ոչ ասիական ոչ տնտեսություն, ոչ էլ միություն: Այն միֆ է, սակայն դրա կողմնակիցներն ասում են, թե մենք կողմ ենք դրան, որ վատ չլինի»:

Լոնդոնի համալսարանի «Արևելագիտության և Աֆրիկայի» բաժնի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսը նկատեց, թե հեռվից թվում է, թե Հայաստանում մարդկանց ամենից շատ մտահոգում է Ադրբեջանի հետ ռազմական հարաբերությունները, պատերազմի վերսկսման վտանգը, սակայն, լինելով ՀՀ-ում, պարզ է դառնում, որ մարդկանց հուզում են սոցիալ- տնտեսական խնդիրներ, ոչ թե խնդիրները հրամանատարների հետ են, այլ օլիգարխների: Բազմակարծությունն ավելի մեծ տարածում ունի երիտասարդների շրջանում, քան քաղաքական բնագավառում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930