Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Չարենցի տուն թանգարանն ու $ 100 արժողությամբ փչացած տոմատն ու կաթը

Ապրիլ 29,2015 13:49

Aravot.am-ը ահազանգ էր ստացել, թե Եղիշե Չարենցի անվան տուն թանգարանի հետ կապված ինչ-որ խնդիր կա: Անմիջապես գնացինք թանգարան:

Charenc3

Տնօրեն Լիլիթ Հակոբյանը խիստ վրդովված էր: «Գիտեք, որ, դժբախտաբար, թանգարանը գտնվում է բնակելի շենքի տարածքում, որի չորրորդ հարկում մի անպատասխանատու հարեւան ունենք, որը պարբերաբար մեծ վնասներ է պատճառում թանգարանին: Հիմա նրանք իրենց բնակարանը նորոգում են: Շինանյութը եւ տանն անհրաժեշտ ապրանքը վեր բարձրացնելու համար շենքի պատին ճախարակ են ամրացրել ու ապրանքը դրանով են բարձրացնում՝ վնասելով թե ընդհանուր շենքի պատերը (թանգարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում), թե թանգարանի վիտրաժները: Տեսեք, երեկ ինչ որ սննդամթերք են բարձրացրել, որը պոկվել, ընկել է՝ կեղտոտելով թե շենքի պատը, թե թանգարանի ապակիները: Գոնե անմիջապես մաքրեին: Թանգարանի աշխատողը պարտավոր չէ ամեն անգամ նրանց հետեւից աղբը հավաքել ու մաքրել», – ասաց տիկին Հակոբյանը, որը խոսեց նաեւ նախկինում թանգարանին պատճառած այլ վնասների մասին:

Charenc1

Մեր զրույցին միջամտեց պատկառելի տարիքով մի տիկին, որը հենց այդ տան բնակիչներից է: Կինը՝ տիկին Էմման, որ բավականին կիրթ էր խոսում, մեծամասամբ հերքեց Լիլիթ Հակոբյանի հնչեցրած մեղադրանքները՝ վերջինին համարելով վատ հարեւան: «Ամեն բան չափազանցնում եք: Երեք տարի է՝ այս բնակարանը մերն է ու երեք տարի դուք անընդհատ բողոքում եք, թե եկեք, թանգարանը քանդում են: Ժամանակին, եթե մեր պատճառով վնաս եղել է, վերացրել ենք: Չեմ ժխտում, երեկ ուշ երեկոյան ճախարակով սննդամթերք՝ տոմատ ու կաթնեղեն էինք բարձրացնում: Ես ոտքով չորրորդ հարկ բարձրացնել չեմ կարող: Մի տոպրակ պոկվեց ընկավ, $ 100 արժողությամբ ապրանք կոտրվեց, փչացավ: Իսկ դուք հիմա ճչում եք: Հո դիտմամբ չենք արել: Կմաքրենք», – խոստացավ տիկին Էմման:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine says:

    հերիք չի բոշություն են անում,մի հատ էլ մուննաթ են գալիս,թե 100 դոլլարանոց ապրանքը ընկավ,ով է տեսել,որ սննդանթերքը ճախարակով բարձրացնեն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930