«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ միայն դա բավարար է, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը`պատասխանելով հարցին`իշխանությունների կոչը սփյուռքահայերին`հազարական դոլար ավանդ ներդնել հայաստանյան բանկերում, խելամի՞տ է:
Հիշեցնենք, նման կոչ օրերս արել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`պատասխանելով System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ ինստիտուցիոնալ անարդարությունից հրաժարվելու քննադատություններին: «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում: Մեզ փող չտա, բանկում փող դնի… բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին: Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան: Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»,- ասել էր նախարարը:
ՀՅԴ-ական պատգամավորը կոչը կարեւոր է համարում, բայց, ըստ նրա, կոչից զատ պետք է լինեն նաեւ հիմնավորումներ. «Ավանդների մայր գումարները, տոկոսադրույքները պետք է երաշխավորված լինեն»: ՀՅԴ-ական պատգամավորը սա էլ բավարար չի համարում`ներդրումային միջավայրի փոփոխություն է պետք, որպեսզի ներդրումները լինեն վստահելի, երկարաժամկետ:
Լրագրողներից մեկը հարցրեց`եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայաստանցի օլիգարխներն իրենց գումարները արտասահմանյան բանկերում են պահում, աբսուրդային չէ՞ այս կոչը: Արծվիկ Մինասյանը համամիտ չէ`յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գումարների ճակատագիրը: Դիտարկմանը`վստահության խնդիր չէ՞, համաձայնեց`ասելով, որ այդ պատճառով էլ ինքն ասում է, որ հիմնարար լուծում է պետք:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանկը վարկ է տալիս 100 %գրավի դիմաց, իսկ ավանդատուից վարկ է
վերցնում առանց գրավի .Օլիիգարխը հո հարիֆ չի որ իրեն քցեն, կամ մի
օր կանչեն ասեն էսքանը գրի իմ անունով