Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը չի փոշմանել Սերժ Թանկյանին հղած կոչի համար (Տեսանյութ)

Ապրիլ 29,2015 13:37

«Քննադատելն ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում: Մեզ փող չտա, բանկում փող դնի… բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին: Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան: Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»,- օրերս Ա1+-ի հետ զրույցում ասել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն` ի պատասխան System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ ինստիտուցիոնալ անարդարությունից հրաժարվելու քննադատությունների:

Նախարարի հայտարարությանը բուռն արձագանք գտավ, սոցիալական ցանցերում օգտատերերի առաջին ռեակցիան, կոչն էր ուղղված ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել պետական մակարդակով մուրացկանությամբ զբաղվելը:

Հրանուշ Հակոբյանը չի փոշմանել իր ասածների համար, ավելին, վերահաստատում է դրանք: Այսօր տիկին Հակոբյանը խորհրդարանում, որքան էլ ջանաց, միեւնույն է չհաջողեց խուսափել լրագրողներից ու վերելակի մոտ ստիպված եղավ մի քանի հարցերի պատասխանել: Դիտարկմանը, որ Սփյուռքը հրաժարվում է Հայաստանում ներդրումներ անել, որովհետեւ հեռանկարներ չի տեսնում, եւ բացի այդ, այդ փողերը գնում են մի քանիսի գրպանը, ՀՀ սփյուռքի նախարարը հակադարձեց. «Սխալվում եք, Սփյուռքը շատ լավ էլ աշխատում է, եւ օգնում է հայրենիքին»:

Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց`երբեւէ մտածե՞լ եք, Հայաստանում ներդրումներ անել, հատկապես որ այդքան էլ «համեստ» չեն ձեր եկամուտները: Հրանուշ Հակոբյանը շրջանցեց հարցը, միայն ասաց, որ ինքը ներդրումներով չի զբաղվում:

«Երկու տարի առաջ բանկերի եւ ֆինանսիստների համաժողովի ժամանակ է ծնվել այդ գաղափարը, դա նորություն չէ, եւ դրա մասին միշտ էլ խոսում են»,- պարզաբանեց Հրանուշ Հակոբյանը`բացատրելով, թե որտեղի՞ց էր առաջացել իր այդ գաղափարը:

Նա նաեւ ասաց, որ լրագրողների հետաքրքրությունը հարցի նկատմամբ կօգնի որպեսզի Սփյուռքի հիշողությունները թարմանան. «Երկու օր առաջ ես բարեգործական մի ժողովի ժամանակ նույն միտքն ասեցի, բանկային համակարգին պետք է հզորացնել, այդ կերպ մենք նրանց չենք վնասում, հակառակը իրենք տոկոսներ են ստանում, եւ երկրորդ զբոսաշրջությունը զարգացնելու համար, եւ բարեգործների երեք հարյուր մասնակիցները հոտնկայս ծափահարեցին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը չցանկացավ պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե Կաթողիկոսը հսկայական գումարներ ունի ներդրած Շվեյցարիայի բանկում. հնարավո՞ր է նրան էլ կոչ անեք այդ գումարները պահ տա հայաստանյան բանկերին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Համեմատության եզրերը նույնիսկ անհամատեղելի են Հրանուշ Հ. ի ու Թանկյանի միջև: Բավական է հիշենք այն ստախոս “հայ աստղագետ” ավանտյուրիստին և տիկին Հրանուշի ընդունելությունը և ամեն ինչ պարզ կլինի: Համոզված եմ արտասահմանում նախարարն անմիջապես հրաժարական կտար նման խայտառակությունից հետո: Ցավալի է, որ նման “նախկին կոմսոմոլները” դեռ պաշտոնավորում են և իսկական հայրենասեր հայերին խրատ տալիս:

  2. Ara Kirakosyan says:

    Անհասկանալի և աբսուրդ առաջարկ: Նախ` ինչի պետք է Թանկյանը կամ մեկ ուրիշը գումար դնի Հայաստանի բանկերում, որ Հրանուշ Հակոբյանը և այլոք լավ ապրեն: Երկրորդ՝ կարող է տիկինը երաշխիքներ տալ որ մեղմ ասած վաղը նրանց չեն գցի: Եվ վերջապես, ասուլիսի տոնը վայել չէ պետություն ներկայացնող նախարարին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930