Լրահոս
Օրվա լրահոսը

Գոա․ հյուսիսի աղմկոտ լողափերը

Ապրիլ 29,2015 13:25

Հնդկաստանի ամենահպարտ Գոա նահանգը պայմանականորեն բաժանվում են 2 մասի՝ հյուսիսային ու հարավային, իսկ շատերն էլ դրան ավելացնում են 3-րդը՝ կենտրոնականը, որտեղ մայրաքաղաքն է գտնվում, նահանգի ամբողջ ադմինիստրացիան։

ԵՎ այսպես, տուրիզմը Գոայում սկզբնավորվել է հենց հյուսիսում։ Տուրիստները, ինչպես և հիփփիները սկզբում հենց հյուսիսային Գոա են հասել։ Այստեղ նրանց համար այնքան լավ էր, նրանց այնքան դուր եկավ, որ շատերն էլ չեն էլ մտածել շարժվել առաջ, առաջադիմել դեպի հարավ, այդ պատճառով էլ հարավի լողափերը կուսական են մնացել մինչև այսօր։ Հյուսիսը նաև ամենից շատ բնակեցվածն է, մարդաշատն ու աղմկոտը։ Լողափերն այստեղ համեմատաբար կեղտոտ են, բայց փոխարենն այստեղ շատ շեյկեր կան՝ հարմարավետ բացօթյա սրճարաններ։ Ի դեպ, հենց այստեղ են տեղակայված անթիվ ու անհամար հյուրանոցները, հյուրատները, բարերը, ռեստորանները, խանութները, կրպակները և այլն։ Հյուսիսի լողափերի և ոչ մի հատված դուրս չի մնացել ժամանակակից աշխարհի կապիտալիստական հասարակարգից, շուկայական հարաբերությունների մեջ մխրճվելուց ու մերօրյա հումանոիդների սպառողական հոգեբանությանը ենթարկվելուց։ Լողափերն ամեն մեկն էլ իր անկրկնելի հմայքը, աուրան ու մթնոլորտն ունի։ Գանք ուրեմն սկզբից։

PrevPhoto
NextPhoto

Տիրակոլ ֆորտից շարժվում ենք հարավ ու հայտնվում երանելի Արամբոլում։ Դրախտավայր Արամբոլում արժե դիմավորել արևածագն ու ճանապարհել մայրամուտը երեկոյան։ Այստեղ Sunset երեկույթների պակաս չի զգացվում, բոլորը երգում են ու տամ-տամ նվագում։ ԵՎ էլ ինչ արգելված բաներ են անում, այդ մասին ցենզուրայի նկատառումներից ելնելով լռում ենք։ ԵՎ քանի որ մենք հյուսիսի կողմից ենք գալիս այստեղ, ապա սկզբում անցնում ենք ոչ շատ բարձր սարերն ու հայտնվում անտառում։ Անցնելով դրանք, հայտնվում ենք գեղատեսիլ քաղցր լճի մոտ, որտեղ մի կողմից անանցանելի ջունգլի է ձգվում, իսկ հենց ափի մոտ բունգալոներ ու խրճիթներ են։ Մյուս կողմից էլ՝ ծովափն է, սակայն ծովափի ու լճի միջև էդպես մի տարածք կա, որտեղ արմավենիներ են աճում ու նաև բուսականություն, այստեղ պարզապես կարելի է նստել, վայելել հանգիստը։ Злачное место, ոնց ասում են։

Դուրս գալով Արամբոլից, շարժվում ենք դեպի Մանդրեմ և Աշվեմ լողափեր։ Մաքուր, սպիտակ, մանր ավազ․․․հանգիստ, ապահով, խաղաղ ու անտրտունջ լողափեր։ Հատկապես եթե որոշել եք ճամփորդել փոքր երեխաների հետ։ Մանուկներին այստեղ անպայման դուր կգա։ Մանդրեմում կարող եք կարատե կամ այլ արևելյան մարտարվեստներ ուսումնասիրել։ Ու նաև այստեղ լողափին, ծովից ոչ շատ հեռու ջուրը դուրս է գալիս դեպի մակերևույթ, ճեղքելով ավազն ու ձևավորում փոքրիկ, ոչ շատ խորն ու մեծ լճակներ։ Իսկականն է մանչուկների համար։ Համ էլ չեն խեղդվի հանկարծ։

Ռուսալեզու մարդիկ համայն աշխարհի, սպասում ենք Ձեզ Մորջիմ լողափում, որն այստեղ նաև “ռուսական գյուղ” են անվանում։ Բնակչության ճնշող մասն այստեղ ռուսներ են։ Շատ ռուսներ մեկընդմիշտ խզել են կապը “անցյալ կյանքի” հետ, եկել են այստեղ, ապրում ու աշխատում են Գոայում։ Շատերն էլ իրենց տներն են հանձնում վարձով, դե օրինակ, Կալուգայում ու Կալինինգրադում, և ձմռանը այստեղ բնակվում։ Շատերն արդեն այստեղ բիզնես են ծավալել։ Շուտով եկանք Վագատոր, որը լինում է մեծ, միջին ու փոքր։ Անցնելով փոքր Վագատորը սարն ի վար, հայտնվում ենք Չապորա ֆորտում, որից մի չնաշխարհիկ տեսարան է բացվում։ Ի դեպ, շատ հարմար ժամադրավայր է, փորձեք անպայման, չեք փոշմանի։ Այստեղ նաև Չապորա գյուղն է, որը հայտնի է իր Juice Centre-ներով։ Կես դոլարով այստեղ կարելի է ճաշակել մեկ ամբողջ մեծ բաժակ թարմ քամված հյութ՝ տարբեր մրգերից, կամ էլ Amul ֆիրմայի մրգերով ու հատապտուղներով պաղպաղակ։ Չապորայում նաև ծովամթերքի ու ձկնեղենի շուկա կա։ Դե իսկ բացի ճաշարան լինելուց, վերոհիշյալ կենտրոնները նաև մայդանի դեր են կատարում։ Առավոտյան արի, ու կիմանաս բոլոր վերջին նորությունները, դե իսկ երեկոյան էլ՝ սպասվելիք բոլոր իրադարձությունները։ Վագատորը նաև Գոայի գիշերային կյանքի կենտրոնն է։ Այստեղ ամեն օր տարաբնույթ տրանս-փարթիներ են կազմակերպվում։ Չէ որ Գոա-տրանսը հենց այստեղ է ծագել։ Տրանս-փարթի ծովի ափին, գիշերով, նեոնային լույսերի ներքո՝ շքեղ, փառահեղ, տպավորիչ ու անչափ տարօրինակ հանդիսանք։ Վերոհիշյալ փարթիները շարունակվում են Անջունայում։ Շատ ստեղծագործ մարդիկ են այստեղ ապրում, ամեն մեկն իր գործով զբաղված։ Հիմնականում՝ կար ու ձև, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մի խոսքով, երեկոն ու գիշերը Վագատորում ու Անջունայում անմոռանալի կդառնան Ձեզ համար։ Ամեն չորեքշաբթի այստեղ հիփփի-մարքետ է՝ Flea Market, 10:00-18:00։

Ապա գնում ենք Բագա, որը շատ նման է թուրքական Անթալիայի լողափերին, երիտասարդներին դուր կգա։ Այստեղ անընդհատ հնդիկները կմոտենան ու կառաջարկեն ինչ-որ բան գնել, կամ էլ ձեռքերին հինայով մեհենդի անել՝ նկարել դեկորներ, դե կամ էլ ճակատին բինդիներ կպցնել։ Գիշերային ակումբների պակաս չկա։ Դե իսկ հետո Կալանգուտն ու Կանդոլիմն են, որոնք ես անձամբ այնքան էլ չեմ սիրում։ Այստեղ չկա և ոչ մի նշանակալի բան։ Բայց այ Սինքուերիմ լողափը շատ բան արժե։ Այն տեղակայված է ֆորտ Ագուադայի հենց կողքին։ Եվ երբ երեկոյան կանգնում ես այստեղ ու վերևից դիտում օվկիանոսը, կարծես թե հավերժությունն ես գրկում։ Բնության անէությունը, չգոյությունը համակում է քեզ ամբողջովին։ Հրաշալի վայր, իսկ եթե դուք նաև փող ունեք, ապա կարող եք տեղավորվել “Vivanta by Taj” բարձրակարգ հյուրանոցում։ Ի դեպ, 4 ու 5-աստղանի հյուրանոցների առատություն հյուսիսում չկա, ոչ էլ լավ սերվիս ու ծառայություններ։ Այս ամենը փնտրեք արդեն հարավում։

Շարունակելի․․․

 

Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Գոա նահանգ, Փոքր Վագատոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930