Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն Հայաստանին մատակարարող գազի գինը նվազեցրել է, որ ՀՀ բնակիչներին մատակարարվող գազի գինը չբարձրացնի (Տեսանյութ) 

Ապրիլ 29,2015 13:07

Երեկ ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տեղեկատվություն տարածեց, որ Ռուսաստանն առաջիկայում կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդերնիզացման աշխատանքներում»,- ասվում էր հաղորդագրությունում`հավելելով, որ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Բայց, «Գազպրոմ»-ն էժան գազ է վաճառելու իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին, հետևաբար՝ գազի գինը չի նվազի բնակչի համար»: Բնակիչները շարունակելու են 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարել 156 դրամ: Խոշոր սպառողները ևս կշարունակեն վճարել ինչպես նախկինում՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 270 դոլար: Ի՞նչ խաղ է սա, թե ծաղր ՀՀ քաղաքացիների նկատմամբ`Aravot.am-ի հարցին իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ: Ավելին, ասում է, որ այդ քայլն արվել է, որպեսզի գազի գինը հերթական անգամ չբարձրացվի:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930