Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոտակա տարիներին հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 29,2015 12:19

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով մի շարք   քաղաքակիրթ երկրների կողմից Հայոց ցեղասպանության անդրադարձը ոչ թե կրոնական գործընթացներով է պայմանավորված, այլ ավելի շատ Թուրքիայում կատարվող հասարակական-քաղաքական  գործընթացներով, որոնք դուր չեն գալիս եվրոպացիներին։

– Այս տարի ի՞նչ մակարդակի մեզ հաջողվեց հասցնել Ցեղասպանության  ճանաչման խնդիրը։

– Ինձ զարմացրել  են հատկապես   եվրոպական երկրներում տեղի ունեցած զարգացումները, եւ եթե այսօր կամ վաղը Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն՝ իրավական տերմիններով, ինչպես վերջերս ճանաչեց Ավստրիան, որը առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակիցներից մեկն էր, ապա գուցե նման երկրների որոշումները ստիպեն Թուրքիային, որ կանգնի ճշմարտության առաջ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը եվրոպական երկրներում դիտարկվում է որպես բարոյական պարտականություն։

– Ինչպե՞ս եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան։

– Ես կարծում եմ, որ զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում մոտակա տարիներին այս ձեւով կընթանան, ինչպես հիմա է։ Այդ հարաբերություններում մի քանի գործոն են կարեւոր. առաջինը, թե իսլամացման գործընթացները ինչ տեմպերով կիրականացվեն Թուրքիայում, երկրորդ՝ տարածաշրջանային զարգացումները Մերձավոր արեւելքում, եւ երրորդը՝ արդյոք կլինի Ադրբեջանի նավթագազային հնարավորությունների անկում, թե ոչ։ Այս երեք հանգամանքները անդրադառնում են նաեւ հայ-թուրքական, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930