Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ: Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում:
Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:
Երևանի քաղաքապետարան