Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հետ պիտի պայմանավորվել՝ կամ գազի գինն իջեցնելու, կամ մարժան փոխելու. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 29,2015 12:05

«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

– Պարոն Այվազյան, գազի գինը իջեցնելու «տեղ ունե՞նք», թե ոչ։

– Գազի գինն իջեցնելու հետ կապված ասեմ, որ գնագոյացման երեք պարամետր գոյություն ունի, առաջին՝ գազի ներկրվող գինը, որը մեզանից չի կախված, կախված է այնքանով, որքանով բանակցություններ են ընթանում։ Երկրորդ՝ ծախսեր ու կորուստներ, եւ երրորդը՝ մարժա։ Գազի ներկրման գինն ու մարժան հաստատված է միջպետական պայմանագրով եւ վավերացվել է ԱԺ-ի կողմից։ Սրանք փոխել, նշանակում է՝ նոր բանակցային գործընթաց, ինչն էլ իշխանությունները հիմա անում են. Ռուսաստանի հետ պիտի պայմանավորվել՝ կամ գազի գինն իջեցնելու, կամ մարժան փոխելու համար։ Մյուս գործոնը, որի մասին ասացի, ծախսերն ու կորուստներն են։ Իրենց ցույց տված կորուստները գործող նորմատիվների սահմաններում են, հիմա ես ասում եմ՝ պիտի նորմատիվները փոխել, հին նորմատիվներով չի կարելի աշխատել։ Մյուսը՝ շահույթը պետք է հաշվել ըստ իրականացված գործունեության շահութաբերության, որ ինքը շահագրգռված լինի շատ գազ վաճառել, եւ դրանից՝ շահույթ ստանալ։

Հավատացեք՝ մեր հանձնաժողովը շատ արժեքավոր գործ է արել: Արժանահավատ տեղեկատվության հիման վրա առաջ են քաշվել եզրակացություններ, որոնք իրենց հերթին պետք է բերեն տվյալ համակարգի արդիականացման ու ճիշտ կառավարման մոդելի։ Մենք մեր առաջարկություններն արել ենք։ Հիմա մնում է հաջորդ քայլը՝ այդ առաջարկություններն արդյո՞ք կիրականացվեն, թե ոչ։

Մյուս պատգամավորներն առաջարկում են ստեղծել մոնիտորինգի խումբ, որ նայենք՝ հանձնաժողովի արժեքավոր եզրակացություններն իրականացնում են, թե ոչ։ Ես ինքս որպես պատգամավոր կողմ եմ քվեարկելու այդ առաջարկին։ Քավ լիցի, ես կարող եմ նաեւ հրաժարվել այդ խումբը գլխավորելուց, բայց գաղափարին կողմ եմ եւ ցանկանում եմ, որ այն ստեղծվի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930