Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Սարոյանի տունը՝ աճուրդում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2015 11:47

Երեկ հայտնի դարձավ, որ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունն աճուրդի է դրվել։

Fresnobee.com կայքի փոխանցմամբ, այդ տանը գրողն ապրել է 17 տարի, այսինքն՝ տան կառուցումից 1964 թվականից, մինչեւ իր մահը 1981 թվականը, որտեղ էլ ծնունդ են առել նրա բազմաթիվ ստեղծագործություններ։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի այդ փոքրիկ առանձնատունը գտնվում է 2729 W Griffith հասցեում։ Ունի երեք ննջասենյակ եւ մեկ լոգարան։ Լավագույն գրական սկզբնաղբյուրի համար («Մարդկային կատակերգություն») «Օսկարի» արժանացած մեծանուն գրողի մահից հետո տունն ունեցել է երեք սեփականատեր, հետագայում նաեւ վարձակալության է հանձնվել։ Աճուրդը, որ հայտարարված է մայիսի 5-ին, կանցկացվի Ֆրեզնոյի շրջանային դատարանում, որովհետեւ կառույցը գրավադրված է եղել ու պարտքերը մարել սեփականատերը չի կարողացել։

Այժմ, ինչպես պատմել է Վիլյամ Սարոյանի տան հարեւանությամբ բնակվող Էրնի Բական, Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրողի տունը ոչ բարվոք վիճակում է, դատարկ ու լքված։

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երեկ անդրադառնալով Վիլյամ Սարոյանի տան վաճառքի խնդրին, դա մտահոգիչ համարեց՝ կարծիք հայտնելով, որ լավ կլիներ, եթե ինչ-որ անհատներ կարողանային այն ձեռք բերել ու դարձնել թանգարան։

«Ես իմ պարտքն եմ համարում, որպես գրող, դիմել, որ թանգարանի վերածվի տունը։ Այդ գաղափարը, ես ինչքան գիտեմ, եղել է ժամանակին։ Թե ինչո՞ւ չի իրագործվել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930