Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ո՛չ Շանթը, ո՛չ Ժիրայրը քրեական որեւէ եզր չունեն, սա քաղաքական է». «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2015 11:39

Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցազրույցից:

– Պարոն Մանուկյան, «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենք առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը։ Միջոցառումներն արդեն ավարտվել են, ինչ քայլեր է իրականացնելու ՀԱԿ-ը՝ ի պաշտպանություն Սէֆիլյանի եւ նրա ընկերների։

– Ժիրայրին ու իր թիմակիցներին թերեւս միայն մենք ենք աջակցություն հայտնել, ընդ որում, արդեն երկրորդ անգամ։ Մենք այդ խնդիրը բարձրացնում ենք նաեւ Եվրախորհրդում, դեռեւս ոչ մեկը նույնիսկ հայտարարություն չի արել։

Չգիտեմ՝ քաղաքական ուժերի այս վախվորածությունը ինչից է գալիս, բայց փաստ է, ու այստեղ շատ խորանալու խնդիր էլ չկա, ինչպես հայտարարում են ՀՀԿ-ականները, թե տեսնենք, ինչ իրավաբանական լուծում կլինի եւ այլն։ Միշտ էլ այդպես են ասել՝ 150 քաղբանտարկյալ ենք ունեցել, բոլորի ժամանակ էլ ասել են՝ սպասեք, դատարանը կորոշի, ու մարդիկ երեք տարի բանտերում անցկացրեցին։ Այնպես որ, այդ էժան հնարքը հիմա էլ են կիրառում, որ սպասենք, տեսնենք, թե դատարանը ինչ որոշում կկայացնի, որից հետո մենք մեր գնահատականը կասենք։

Իսկ ինչ վերաբերում է այն գործիքներին, որոնք մենք կարող ենք կիրառել այս պարագայում, ասում եմ՝ մեր տառապանքը փորձ ունի. 150 քաղբանտարկյալի համար երեք տարի կռիվ ենք տվել ու շատ լավ գիտենք մեթոդները։ Դա լինելու է միջազգային կառույցներին դիմելը, մենք կօգտագործենք Եվրամիության մեր հնարավորությունները, Եվրապառլամենտի, ԵԽԽՎ-ի հնարավորությունները, կօգտագործենք նաեւ Եվրոպայի լիբերալների հնարավորությունները, այդ գործիքները մենք միշտ ունենք, այսինքն՝ խնդրի միջազգայնացումը լավագույն գործիքն է։ Մենք միշտ այդ գործիքը կիրառել ենք ու կիրառելու ենք, ասեմ նաեւ, որ դա ազդում է իշխանությունների վրա։ Իրենք լրիվ արհամարհած չունեն միջազգային կառույցների դաժան քննադատությունը։ Պետք է լինեն նաեւ ներքին ճնշումները խորհրդարանում ու հասարակության կողմից։

Ամեն դեպքում, բարոյական գործ է այդ մարդկանց պաշտպանելը, որովհետեւ ակնհայտ է, որ ո՛չ Շանթը, ո՛չ Ժիրայրը քրեական որեւէ եզր չունեն, սա քաղաքական է։ Ու անկախ նրանից, թե ինչ հայացքներ ուներ, ինչ մեթոդներ էր կիրառում… ակնհայտ քաղաքական է, բնականաբար, մեր խղճի գործն է քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարելը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930