«Մի փոքրիկ Հայաստանում նորմալ բնակեցված չենք, ազատ տարածքների պակաս չունենք, ժողովուրդն էլ քիչ է, ի՞նչ ենք անելու այդ ահռելի տարածքները»։ Այս թեմայով խոսեցինք միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Վահե Թառոյանի հետ։
– Համամի՞տ եք այն կարծիքին, որ Արեւմտյան Հայաստանի տարածքները պահանջելն անիմաստ է, եւ մեզ դա պետք չէ։
– Դա նմանվում է սրան. դուք ինչ-որ տան տեր եք եղել բազմազավակ ընտանիքով, ու ձեզ դուրս են արել ինչ-որ կերպ։ Հետո դուք գնում եք, ըստ իրավունքի՝ ուզում եք պահանջել ձեր տունը, ու օրենքը հաստատում է, որ դուք տերն եք այդ կալվածքի։ Դա մեկին տրված չի, որ արտահայտի, թե արդյոք դուք ի՞նչ եք անելու այդ տարածքի հետ։ Այսինքն՝ դա իրավաբանական ոչ մի իմաստ չունի, եթե մենք տերն ենք այդ երկրի։ Մեզ այնքան են ճնշել, որ մենք տկարացել ենք, երբ որ մենք ունենանք մեր հնարավորությունները, այն ժամանակ կսկսենք ուժեղանալ:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում