Լրահոս
Օրվա լրահոսը

27 դար տեւող հիմարությունը

Ապրիլ 29,2015 10:06

«Թող մտածեն ե՛ւ աշխարհականները, ե՛ւ ճգնավորները, որ դա ե՛ս եմ արել: Թող նրանք ինձնից կախված լինեն` իրենց բոլոր գործերում»՝ այդպիսին է հիմարի մտադրությունը»: Դա գրված է վաղ բուդդիզմի (մ.թ.ա. 7-6-րդ դարեր) «Սուտտա-պիտակա» կոչվող տեքստերի ժողովածուի «Ջամմափադա» բաժնում: Ինչպես տեսնում եք, 27 դար շարունակ մարդկային հիմարության էությունը նույնն է մնում՝ որքան շատ մարդ ինձնից կախում ունենա, այնքան ես հզոր եմ ու, հետեւաբար, երջանիկ:

Ավազի մեջ խաղացող մսուրի երեխաներից մինչեւ խորհրդարաններ, ընտանեկան հարաբերություններից մինչեւ հիմնարկների աշխատակազմեր՝ ամենուր հիմար մարդիկ իրենց ողջ էներգիան ծախսում են նրա վրա, որ դիմացինը լինի նրանցից կախված, իսկ նրանք իբր այդպիսով դառնում են անկախ: Բայց տիրոջ եւ ծառայի դեպքում երկուսն էլ կախում ունեն իրենց անբնական, մակերեսային «դերաբաշխումից»:

Մարդիկ տանջվում են, կոտորվում են իշխելու, իրար վրա «վերխ վերցնելու» տենչից՝ վատնելով թանկարժեք ժամանակը անիմաստ պայքարի վրա` կյանքը վայելելու փոխարեն: Երբ մարդն ինքն իրեն սիրելու պատճառներ չի գտնում, նա ձգտում է, որ իրեն «սեր բացատրվեն» իրենից կախում ունեցողները: Սա՛ է, իմ կարծիքով, իշխանության համար պայքարի իմաստը: Ոչ թե փողը՝ դա ածանցյալ է, այսպես ասած՝ դեսերտ:
Չէ, ես, իհարկե, դեմ չեմ քաղաքական պայքարին՝ թող քաղաքական գործիչներն իրենց գործն անեն, առանց դրա հնարավոր չէ ժամանակակից պետության զարգացումը: Նրանք, ովքեր ցանկանում են իշխել, կախվածության մեջ պահել մարդկանց, բնականաբար, իրար հասցեի զանազան բառեր պիտի ասեն: Մենք էլ կողքից պիտի գնահատենք, թե ով ում ավելի հաջող ձեւով «բզեց»:

Այդ ամենը նորմալ է: Բայց չափից դուրս լուրջ ընդունել այդ բառերը եւ դրանցով ղեկավարվել, եթե իշխելու շահագրգռվածություն չկա՝ դա, ինձ թվում է, նույնպես խելամիտ չէ: Որովհետեւ այդպիսով կորցնում ես կյանքի համը: Գարո՞ւն է բացվել: Վատ է: Սպիվակո՞վն է նվագել, Թանկյա՞նն է երգել: Վատ է: Նշվելու է Մեծ հայրենականում հաղթանա՞կը: Դա մեր հաղթանակը չի: Նման մոտեցումն, ինձ թվում է, մարդկային մտածողությունն արհեստականորեն սահմանափակելու ճանապարհ է: Կախվածության մեջ ընկնելու յուրահատուկ ձեւ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Բնական դերաբաշխումը հնարավ որ է միայն ծայրահեղ (էքստրեմալ) պայմաններում: Օրինակ` ռազմի դաշտում, սակայն ոչ թիկունքում:
    Օրինափառ, իրավահավատ մարդիկ այսօր դարձել են ճգնավոր, իսկ բութ տիկնիկները բազմել են կատարի ծայրին:
    Մինչեւ ե՞րբ:

  2. Մարդ says:

    Գիտնականները մկների վրա փորցեր են արել եվ պարզել որ իրավիճակը հսկողը եվ ղեկավարողը ավելի երկար եվ առողջ է ապրում քան ուրիշի կոռմից ղեկավարվողը կամ հսկվողը « կախված լինողը». Հետեվությունը միանշանակ է.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930