Ահա թե ինչ շուկայի էր վերածվել Կիեւյան փողոցը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ: Բարեկամությունից սկսած՝ ողջ փողոցի երկայնքով ծաղկավաճառներն այնպիսի առեւտուր էին ծավալել, որ մայրաքաղաքի այդ կենտրոնական փողոցը Մալաթիայի շուկայի տպավորությունն էր թողնում հյուրերի մոտ:
Դույլերով ու արկղերով, տակառներով ու ձեթի շշերով, ով ինչով կարող էր, ծաղիկները բերել լցրել էին այդ փողոցում: Վաճառականները ուղղակի նետվում էին ամեն անցորդի գիրկը: Ապրիլի 24-ին այդ փողոցով մինչեւ Ծիծեռնակաբերդ հասնելը տհաճ փորձություն էր՝ մերժելու ամեն քայլափոխի առաջդ կտրող ծաղկավաճառներին, որոնք խնդրում էին գնել իրենց ընտիր կակաչը, անմահական մեխակն ու վերջին, ամենաէժան յասամանները:
Լուսանկարը` ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015