ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը իրատեսական է համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի` օրերս արած այն հայտարարությունը, որ 2015-ը կփակենք 2,5-3 տոկոս տնտեսական աճով: Վարչապետն ասաց, որ հիմնական թիրախը սպասարկման եւ հանքարդյունաբերության ոլորտներն են լինելու:
Գագիկ Մելիքյանը ցանկալի է համարում, որ աճի տեմպերը պահպանվեն արտադրության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում: «Տարին տնտեսական առումով շատ լուրջ ու բարդ է, ու անգամ փոքր տնտեսական աճ արձանագրելը ես կհամարեմ, որ այս տարին հաջողել ենք»,- ասաց պատգամավորը: