Լրահոս
Օրվա լրահոսը

Օսմանյան կայսրությունում առաջին մասոնները ֆրանկմասոնական օթյակի անդամ հրեա հայր եւ որդի Չելեպիզադեներն էին

Ապրիլ 29,2015 15:00

Սարգիս Հացպանյանը «Նարեկացի» արվեստի միությունում սկսել է դասախոսությունների իր նոր շարքը՝ «Ինչո՞ւ ցեղասպանվեցինք» խորագրով, որն ամեն շաբաթ կներկայացնենք ընթերցողին:

Անդրանիկ դասախոսությունը վերաբերում էր Հայոց մեծ եղեռն իրականացրած երիտթուրքերին, նրանց ծագմանը, թե ինչպե՞ս նրանց նախնիները հայտնվեցին Օսմանյան կայսրությունում, ինչպիսի՞ ծրագրված աշխատանքներ տարան հրեական պետություն ստեղծելու համար, ինչպե՞ս մասոնները տապալեցին ցարական Ռուսաստանն եւ Օսմանյան կայսրությունը, ի՞նչ դերակատարում ունեցան մասոնները Սեւրի դաշնագիրը չիրագործելու մեջ եւ Լոզանի կոնֆերանսում:

Հայ ազգը, որ տարբեր աղբյուրների հաստատմամբ շուրջ 12 հազար տարվա պատմություն ունի, ինչո՞ւ ցեղասպանվեց իր իսկ բնօրրանում:

Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ 1915թ. կատարվածն, անշուշտ, Մեծ եղեռն է, որ սկսվել էր 1894թ. եւ ձգվեց մինչեւ 1923 թվականը: Բանախոսը նկատեց, որ չնայած 100 տարի է անցել եղեռնագործությունից, սակայն շատ խնդիրներ՝ ի դժբախտություն մեզ, չեն բարձրաձայնվում: Ովքե՞ր էին երիտթուրքերը եւ ինչպե՞ս կարողացան իրականացնել դարի առաջին ոճրագործությունը: Վերլուծաբանը, ըստ 18 տարբեր աղբյուրի, թվերի լեզվով փաստեց 2 երկրամասերի՝ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը 1000 թվականին, 1890-ին եւ 1920թ.: Պարզվում է՝ Հայաստանում համապատասխանաբար եղել է՝ 6 մլն, 3 եւ 1, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20, 30 եւ 40 մլն մարդ: Բնական է, որ ժողովուրդը չէր կարող «գոլորշիանալ»: Նրան ժամանակի ընթացքում՝ աստիճանաբար եւ բռնի դավանափոխ արեցին, եւ սպանեցին:

15-րդ դարում Պիրենեյան թերակղզում դավանափոխ են արվել նաեւ հրեաները. բռնի քրիստոնեացված հրեաներին անվանում են մարրաններ, վերջիններս լատինախոս են: 1492 թ. Իսպանիայի թագուհին վտարում է նրանց երկրից՝ որեւէ աշխատանք չանելու, ուրիշներին շահագործելու, իրենցից կախման մեջ դնելու, վաշխառությամբ զբաղվելու պատճառով: Նրանք էլ դիմեցին եվրոպական մի շարք երկրների՝ Անգլիա, Ֆրանսիա, Պրուսիա, ուր հրեաները ներկայություն ունեին, սակայն մերժվեցին: Բելգիայի Անտվերպեն քաղաքում բանկային համակարգ ունեցող հրեա Նասի ընտանիքի նախաձեռնությամբ արտաքսվածները հաստատվում են 14 մլն 900 հազար քառ. կմ տարածք ունեցող Օսմանյան կայսրությունում: Այս գործում դերակատարություն ունի նաեւ Սուլեյման Առաջին Փառահեղի (1494-1566թթ.) կինը՝ Ալեքսանդրա-Անաստասիա Լիսովսկ-Ռոքսելանայովը (1504-1558թթ.), ով համաձայն որոշ աղբյուրների՝ կաթոլիկ քրիստոնյա էր կամ Ուկրանիայի հրեա, ինչն ավելի հավանական է: Օսմանյան կայսրությունում հաստատված հրեա ազգաբնակչությունը 1540 թ. արդեն Եվրոպայի շատ երկրներում ստեղծել էր բանկային համակարգ: Բանկիր տիկին Գրասիա Մենդես Նասին, ով համարվում է հրեական պետություն ստեղծելու առաջին լուրջ քայլեր անողը (1510-1569թթ.), գալով Պոլիս` 9 ամսում Օսմանյան կայսրության բյուջեի եռապատիկը վճարելով՝ մտնում է պալատ: 1556թ. իր եղբոր որդուն՝ Յասեմ Նասիին (1524-1569թթ.), ով նաեւ իր գործընկերն էր, հրավիրում է Կ.Պոլիս եւ իր ֆինանսները տնօրինելու նպատակով ամուսնացնում դստեր հետ: Նասինները Օսմանյան կայսրության պատմության մեջ լուրջ դերակատարում են ունեցել, նրանք են ներդրել վաշխառության (տոկոս)՝ փոխառություն-փոխատվություն հասկացությունները: Յասեմ Նասիին Սուլեյման Առաջինից խնդրում է, որպեսզի Տիբերիայի (Պաղեստինի հյուսիսային մասում) մի փոքր տարածք տա՝ իր ժողովրդին այդտեղ հավաքելու, այնուհետեւ կայսրությանը ծառայելու համար: Կայսրության բյուջեի հաշվին Եվրոպայի հրեաների վերաբնակեցման համար երկար պատ է շարվում, Յասեմ Նասիին էլ շնորհվում է «Տիբերիայի իշխան» տիտղոսը: Այս իշխանին հաջողվում է անգամ վրեժխնդիր լինել Իսպանիայից՝ կռվեցնելով նրան Հոլանդիայի հետ: Հրեաների վերաբնակեցումից 100 տարի էլ չանցած, օսմանյան պալատը մի քանի հրեա կանանց միջոցով ամբողջությամբ նրանց ձեռքն է անցնում: Այս բանը տեսնում եւ նպատակը լավ էր հասկանում ծագումով սերբ՝ Մեծ վեզիր, երկարակյաց Սոկոլո Մեհմետ փաշան եւ ասում է, որ պետք է դրա առաջն առնել: Նա հրեաների աշխարհակալության ծրագրերին քաջատեղյակ օսմանյան առաջին պետական գործիչն էր, որից Նասի ընտանիքը ցանկանում էր ազատվել:

Պալատի մյուս երեւելի հրեա դեմքը իսպանացի Սաֆարի Եսթեր Հանդալին (Քիրա, 1520-1590 թթ.) էր, ով Նասի ընտանիքի շնորհիվ մտել էր հարեմ: Նրա կյանքի մասին է գրել նույնպես սաֆարի հրեա Օրհան Փամուկը, ինչի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Եսթեր Քիրան (քիրա նշանակում է վարձկան) լինելով բախտագուշակ՝ կարողանում է շատերին գրպանել, մեծ գումար է դիզում եւ 13-14 տարի չանցած՝ կայսրության նավահանգիստներ մտնող նավերից եկող եկամուտների 10-14%-ն իրեն էր պատկանում: Քիրան խարդավանքների միջոցով իր տղաների հետ դարձել էր սուլթանի ներկայացուցիչը: Քիրան ողբերգական եւ անփառունակ վախճան է ունենում: Նրա մարմինը քարշ են տալիս փողոցներով, իսկ շները բզիկ-բզիկ են անում: Մյուս երեւելի տիկինը Ռաքել Մարի Նասիին էր (1525-1583թթ.), ով ցանկացած պաշտոնյային կին էր մատակարարում:
Օսմանյան կայսրության հրեաների իսլամացման մի մասի առաջնորդը դարձավ Սաբետայ Ցվին (1626-1671թթ.): Ինքն իրեն Իսրայելի փրկիչ հայտարարած այս մարդը Հին եւ Նոր կտակարանների գիտակ էր: Հրեաները կայսրությունում առաջին բախումն ունեցան 1666-ին, երբ սուլթանին համոզեցին, որ այս մարդը չարիք է եւ պետք է գլխատվի: Երբ նրան Զմյուռնիայից շղթայակապ բերեցին սուլթանի մոտ, թարգմանիչը հասկացնում է, որ եթե նա իսլամ ընդունի, ապա կփրկվի: Նա ընդունում է իսլամը, ասում, որ Աստծո որդին Մուհամեդն է եւ փրկվում: Նրան ուղարկում են Չանաքարե եւ իր հավատավոր հոտը հետեւում է նրան: Սակայն Ցվին շարունակում է իր եբրայերեն քարոզները, ինչը աննկատ չի մնում, հասցնում են սուլթանին: Վերջինս էլ աքսորում է այսօրվա Ալբանիայի անմարդաբնակ մի տարածք, որին ամենամոտը Սալոնիկն էր: 200-250 տարվա ընթացքում սուտ իսլամացած սաբետայ-ցվինականները կազմում են շուրջ 100 հազար: Ցվինի գործն ավելի ամրապնդվում է նրա մահից հետո:

Օսմանյան կայսրությունում առաջին մասոնները ֆրանկմասոնական օթյակի անդամ հրեա հայր եւ որդի Մեհմեդ ու Սաիդ Չելեպիզադեներն էին: Մասոնների բուն նպատակը Սողոմոն Իմաստունի պատի վերականգնումն է: 1500-ականներին Շոտլանդիայում ստեղծված եւ այսօր արդեն աշխարհով մեկ տարածված մասոնականությունը պրո-սիոնիստական է: Սիոնիզմը հրեաների ազգահավաքի եւ մեկ հայրենիքում ապրելու գաղափարախոսությունն է:

Ի դեպ, պարզվում է՝ հրեաները դեռեւս 1829 թ. դիմել են Կ.Պոլսո պատրիարքին, 1876 թ.՝ Թավրիզի թեմին, 1903-ին, 1911-ին՝ Ռուսահայոց թեմին եւ 1913 թ. Սբ. Էջմիածնին՝ Հայ առաքելական եկեղեցու անդամ դառնալու խնդրով (հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակ է նրանց հետապնդել-Գ.Ա.): Նույն նամակի տեքստի տակ տարբեր հրեաներ են ստորագրում: Էջմիածինն այս առաջարկի մասին իրազեկում է ռուսական ցարին: Պատասխան է գալիս, թե գործ չունեք, մի ընդունեք: Հայկական անուն -ազգանունով այսօր էլ շատ հրեաներ են ապրում մեզանում, որ բարձր դիրք ունեն թե կառավարությունում եւ թե այլ ոլորտներում: Տարօրինակ է, որ այսօր էլ Սբ. Էջմիածինը չի բացում արխիվները եւ Գիտությունների ազգային ակադեմիան էլ չի զբաղվում դրանով:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930