Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանը հունիսի 6-ին կպայքարի չեմպիոնական իններորդ գոտու համար

Ապրիլ 29,2015 13:00

Չորս քաշային կարգերում աշխարհի ութ գոտի նվաճած Վախթանգ Դարչինյանը հունիսի 6-ին ԱՄՆ-ում չեմպիոնական իններորդ գոտու համար մենամարտելու է Անդրես Քուելլայի հետ: «Առավոտը» հանդիպեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Երեւան ժամանած անվանի բռնցքամարտիկին:

– Չեմպիոնական ո՞ր գոտու համար է լինելու մենամարտը:

– WBA վարկածի: Մենամարտելու եմ 57 կգ քաշային կարգում:

– Բայց դա քո սովորական անձնական քաշային կարգից զգալիորեն ավելի է:

– Այո: Իմ անձնական քաշը 53,5 կգ է: Բայց ինչպես այս, այնպես էլ 55 կգ քաշային կարգում ոչ ոք չի ցանկանում ինձ հետ ռինգ մտնել: Փաստորեն, սա լինելու է չեմպիոնական տիտղոսի համար իմ հինգերորդ քաշային կարգի եւ չեմպիոնական իններորդ գոտու մենամարտը:

– Մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնացել պատասխանատու մենամարտին:

– Այո, ժամանակը կարճ է: Բայց չէի կարող ապրիլի 24-ին Հայաստանում չլինել եւ անձամբ չհարգել 100 տարի առաջ այս օրը իրենց բնօրրանում նահատակված մեր 1,5 միլիոն հայրենակիցների հիշատակը: Այստեղից, միանգամից կմեկնեմ ԱՄՆ կամ կվերադառնամ Ավստրալիա եւ կսկսեմ նախապատրաստությունը: Ամերիկյան հավաքներս մշտապես անցկացնում եմ Էդմոնդ Թարվերդյանի բռնցքամարտի ակումբում, որտեղ հիանալի պայմաններ են: Ի դեպ, Թարվերդյանն ու Ռոուզին միասին Երեւանում էին: Նրանց այստեղ հանդիպեցի:

– Անդրես Քուելլան մեքսիկացի՞ է:

– Այո: Նա, եթե չեմ սխալվում, իմ մեքսիկացի 15-րդ մրցակիցն է լինելու: Սիրում եմ մեքսիկացիների հետ մենամարտել: Բոլորին հաղթել եմ: Նրանց հետ մենամարտերս ստացվում են: Կարողանում եմ մեքսիկացիներին իմ մարտաոճը պարտադրել:

– Հաղթանակ ենք մաղթում քեզ:

– Շնորհակալություն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Հաջողություններ մեր փառապանծ մարզիկին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930