Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղերի» սիրած դեմքի պիլինգը

Ապրիլ 29,2015 11:30

Շատերի դեմքը գարնանը մաքրման` պիլինգի կարիք ունի: Ովքեր կարողանում են, դիմում են կոսմետոլոգների ծառայությանը, իսկ մնացածն էլ` բավարարվում են տան պայմաններում տարբեր տեսակի սկրաբերի օգտագործմամբ: Ձեզ ենք առաջարկում շատ աստղերի սիրած դեմքի պիլինգը, որը կարող եք ինքներդ` առանց կոսմետոլոգի դիմելու, կատարել: Այս մեթոդը հայտնի է դեռեւս խորհրդային տարիներից, որը կոսմետոլոգները մինչեւ օրս բավական թանկ են գնահատում: Այսպիսով, ձեզ առաջարկվող դեմքի մաքրման համար անհրաժեշտ է կալցիումի քլորիդ` 10 կամ 5 տոկոսանոց, բամբակե սկավառակ եւ մանկական օճառ` առանց հավելումների: Եթե այլ օճառով փորձեք, արդյունքը եւ մաքրման գործընթացը լավ չի կատարվի: Քիմիական այս մաքրումը խորհուրդ են տալիս խառը, նորմալ, յուղոտ մաշկի համար: Չոր եւ զգայուն մաշկն ավելի է գրգռում եւ չորացնում: Չի թույլատրվում նաեւ հղիներին եւ կերակրող մայրերին:

piling3

Առաջարկվող տարբերակը ո՛չ վնասում է ձեր մաշկը, ո՛չ էլ դրամապանակը, այլ ընդհակառակը՝ տան պայմաններում ունենում եք կոսմետոլոգի կատարած աշխատանքի արդյունք: Կալցիումի քլորիդով մաքրումը դեմքի մաշկի համար արդյունավետ սկրաբ է` վերականգնում եւ առողջացնում է մաշկը: Արդյունավետ մաքրում է մեռած մաշկը, ծակոտիները, սեւ կետիկները:

piling1

Դեմքը կալցիումի քլորիդով մաքրման տարբերակ առաջարկում են շատ ռուսական կայքեր, Skrabim.ru-ն գրում է մաքրման կանոնները՝ ըստ հերթականությամբ:

Մաքրման կուրսը տեւում է 1 ամիս` շաբաթը մեկ անգամ, եւ ամեն անգամ օգտագործում եք մեկ սրվակ կալցիումի քլորիդ (1 սրվակը օգտագործում եք 3 անգամ):

piling

Նախապես մաքուր մաշկին նուրբ շարժումով սահեցնում եք կալցիումի քլորիդով թրջած բամբակե սկավառակը, այնուհետեւ խոնավ բամբակե սկավառակը քսում եք մանկական օճառին եւ մերսման ուղղություններով մերսեք մաշկը: Մերսման ժամանակ օճառի եւ կալցիումի քլորիդի ռեակցիայից ստացվում է սկրաբ, որը որ մաքրում է: Այնուհետեւ վերցնում եք հաջորդ բամբակե սկավառակը եւ նույն գործողությունը կատարում, կատարում եք եւս մեկ անգամ: Այնուհետեւ դեմքը լվանում եք գոլ ջրով եւ քսում բնական ծագում ունեցող սնուցող քսուք: Վերջում ունենում եք 3 բամբակե սկավառակ, մեկ դատարկ սրվակ եւ կարմրած մաշկ, որից պետք չէ վախենալ, այն առավոտյան անցնում է (խորհուրդ է տրվում դեմքի մաքրումը կատարել երեկոյան ժամերին):

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930