Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն է հավատավոր մարդուն օրհնություն բերում

Ապրիլ 29,2015 11:15

«Հոգեւոր Պատերազմ» գրքում հավատավոր մարդու մասին այսպես է ասվում. «Հավատացյալն ունի բազում օրհնաբեր միջոցներ՝ իր հոգեւոր եւ մարմնավոր բժշկությունների, մխիթարության, սրբացման, նաեւ աներեւույթ թշնամիներին վռնդելու համար:

Դրանք են՝ խոստովանությունը, Սուրբ Հաղորդությունը, Սուրբ Գրքի ընթերցումը, ջերմեռանդ աղոթքը, Աստծո տուն հաճախելը, սրբերի եւ պահապան հրեշտակների օգնությանը դիմելը, հաճախակի Հիսուսի անունը կանչելը, սրբերի մասունքները, հրաշագործ խաչերը եւ Ավետարանները, Աստվածհայտնության ջուրը, նշխարը, մասը, օրհնված յուղը եւ այլ ուրիշ շատ բաներ, որոնք հավատացյալի համար մեծ օգնություն են սգի, վհատության, հիվանդության եւ թշնամական հարձակումների ժամանակ»: Բայց միշտ չէ, որ նեղությունների մեջ հայտնված մարդը դիմում է այս միջոցներին: Հուսահատվում է` ընկնելով հուսահատության մեղքի մեջ եւ ավելի ընկճվում: Հոգեւոր հայրերն ասում են, որ հուսահատության պահերին առավել եւս պետք է անդադար աղոթել, որպեսզի հաղթահարեն չարի փորձությունները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930