Կեչազգիների ընտանիքին պատկանող կեչին` բերյոզա, հայտնի ծառ է, որի բարձրությունը հասնում է մինչեւ 25 մետրի: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին: Բուժական ազդեցություն ունեն կեչու կոները եւ ծառի հյութը, որոնք պարունակում են եթերայուղ, ֆլաբոնոիդներ, խեժ, դաբաղող եւ այլ նյութեր:
Կեչու կոները օժտված են արյունաքամիչ, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններով: Կիրառվում է երիկամի, միզապարկի, այտուցների, ջրգողության, ռեւմատիկ արթրիտների, դժվարությամբ բուժվող եւ թարախակալած վերքերի դեպքում:
Կարելի է կիրառել եւ ջրաթուրմի, եւ եփուկի ձեւով: Ջրաթուրմի համար 1 թեյի գդալ կոները թրմել կես բաժակ եռման ջրում եւ խմել օրը 3-4 անգամ, 2 ճաշի գդալ: Եփուկը պատրաստեք հետեւյալ տարբերակով` 30 գրամ կոները եփել 1 բաժակ եռացած ջրում եւ խմել ինչպես ջրաթուրմը:
Կեչու հյութը հակացինգային եւ միզամուղ միջոց է, որը ներքին ընդունման ձեւով օգտագործում են ռեւմատիզմի, այտուցների, անգինաների, բրոնխիտների ժամանակ: Արտաքին օգտագործման համար կիրառվում է էկզեմաների եւ չիբանների դեպքում: Հյութը հավաքում են գարնանը, երբ ցողունի վրա արված կտրվածքներից այն առատորեն հոսում է: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին տալ 100 գրամ հյութ, իսկ մեծահասակներին 200 գ՝ օրական 3-4 անգամ, 20-30 օր շարունակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015