Տասը երիտասարդ ակտիվիստ Հանրապետության հրապարակում նստացույց են անում`ձեռքներին պահած վերջին շրջանում բանտարկված մի քանի գործիչների լուսանկարներ: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին:
«Փորձում ենք մեր բողոքի ձայնն արտահայտել այս անարդարության դեմ, քանի որ մեր ընկերներից շատերն այսօր գտնվում են անազատության մեջ` իրենց քաղաքական հայացքների համար: Մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել այնտեղ և սա պայքարի մի ձև է, որով փորձում ենք շարժել մարդկանց հետաքրքրությունը»,-նշել է նստացույցի մասնակիցներից Շողիկ Մելքոնյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում