Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը կատարում է այն, ինչ նրան առաջադրում է ՀՀ իշխանությունը

Ապրիլ 28,2015 22:40

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի աշխատանքից գո՞հ եք, ինչո՞վ է նա զբաղված, ի՞նչ ծրագրեր է իրականացնում, հետաքրքրվեց Aravot.am-ը «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից` հաշվի առնելով վերջին օրերին ծավալված քննարկումները, թե ինչու էր ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակին Վրաստանը մասնակցում Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով եւ ընդհանրապես, ի՞նչ է ավելացրել հայ-վրացական հարաբերություններում եղածին Յուրի Վարդանյանը:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը

«Ավելիին ձգտելու համար պետք է հստակ խնդիրներ ձեւակերպեն Հայաստանի իշխանությունները: Դեսպանը կատարում է այն, ինչ խնդիրներ առաջադրում է Հայաստանի կառավարությունը: Եթե Հայաստանի կառավարությունը բավարարված է հայ-վրացական հարաբերությունների մակարդակով, ուրեմն, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե Հայաստանի կառավարությունը բավարարված չէ եւ կցանկանար ավելին, ապա պետք է ակտիվացնել ոչ միայն դեսպանատան աշխատանքը, այլեւ ընդհանրապես բոլոր լծակները գործի դնել` այդ թվում Վրաստանի հայկական մեծ, 300 հազարանոց համայնքը, որը պոտենցիալ կամուրջ է հայ-վրացական ինտեգրացիայի համար», նկատեց մեր զրուցակիցը:

Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ինչ դեսպան, ինչ դեսպանատուն: Հասրակ հարցում եմ կատարել, թե կարող եմ արդյոք անարգել կերպով մտնել Վրաստան, պատասխան չկա: 2014-ի սեպտեմբերից մի քանի անգամ հարցրել եմ՝ ոչ մի պատասխան: Մի ժամանակ ԱԳՆ-ն հորդորում էր ՀՀ բոլոր քաղաքացիներին ձեռնպահ մնալու Վրաստան գնալուց, եթե իրենց անձնագրերում ունեին Ադլերի ցամաքային սահմանային ելքի կնիք: Մի կողմ թողնենք վրացական կողմի անհեթեթ վերաբերմունքը: Փաստն այն է, որ իմ հստակ հարցին ու հստակորեն ներկայացված փաստերին չեմ ստանում ոչ մի պատասխան: Ոչ մի. ՈՉ ՄԻ: Մինչդեռ իմ անձնագրի վերջին էջում գրված է, որ անձնագիրը կրողի՝ այսինքն իմ, հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ու ոնց են հովանավորում: Ինչ է, վիրավորա՞նք գրեմ դեսպանատանը, որ պատասխանեն, դատի տան: Քաղաքակիրթ գրելը չի՞ անցնում: Իսկ դուք ասում եք, ոնց են աշխատում: Այ սենց՝ ոչ մի ձեւ:
    Առավոտ, գուցե դո՞ւք օգնեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930