«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի, արդեն նախկին աշխատակից՝ Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաները, սակայն չեն դադարելու։ Մայիսի 1-ին՝ Աշխատավորության միջազգային օրը, նրանք բողոքի ակցիա կանցկացնեն Ազատության հրապարակում՝ աշխատավարձի մարման կամ ժամանակացույցի կազմման պահանջով։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում