Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը սպանության գործով մասնակի բավարարել է պաշտպանների բողոքը

Ապրիլ 28,2015 19:07

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Գևորգ Թոսունյանը դատապարտվել էր տասներկու տարվա ազատազրկման, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ խմբակային խուլիգանության:

Պաշտպանական կողմը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել այս տարվա հունվարի 22-ին: ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել էր գործի քննությունը դատավորներ Կարինե Ղազարյան, Մխիթար Պապոյան, Վազգեն Ռշտունի կազմով:

Aravot.am-ին այսօր Գեւորգ Թոսունյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն ասաց, որ վերաքննիչ դատարանը դատավճիռը մասնակի բեկանել է եւ Գեւորգ Թոսունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

Հիշեցնենք, որ Գ.Թոսունյանը եւ այլք մեղադրվել էին 2010թ.օգոստոսի 28-ին Քաջարանի սրճարաններից մեկում Գրիգոր Պապյանի մահվան փաստի առթիվ:

Ի դեպ, մայիսի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նախկին իրավապահների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը.նրանք մեղադրվում են ակնհայտ կեղծ ապացույցների հիման վրա Գրիգոր Պապյանի գործը այլ հետքի վրա գցելու, վկաների վրա ազդելու համար:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Վերջապես!!! 3 տարվա չարչարանքներից, արդարությունը վերականգնելու ջանքերից հետո ստացանք արդարացի պատասխան …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930