Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Պոզների հաղորդմանը Սերժ Սարգսյանի սխալների մասին

Ապրիլ 28,2015 17:56

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Ցեղասպանության միջոցառումների ժամանակ հայ ժողովուրդը բացառիկ միասնականություն դրսեւորեց:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Միգուցե սա պատճառ դառնա, առիթ դառնա, որ ազգային միասնականություն դրսեւորենք նաեւ ներսում լուծելու անհրաժեշտություն ունեցող խնդիրների ուղղությամբ: Միգուցե նույնպիսի միասնականություն դրսեւորենք ՀՀ-ում գողությունը վերացնելու համար»:

ԱԺ-ում այսօր քննարկվում էր բժիշկներին հավաստագիր տալու մասին նախագիծ: Եվ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Բժշկին 50-60 հազար դրամ աշխատավարձ են տալիս կամ բուժաշխատողին եւ իր հաշվին ուղարկում վերապատրաստման, որ ի՞նչ անի, վերակրթված գա հիվանդներին քամի՞, որ իր տունը պահի»:

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց լեզվի մասին: Ըստ Արամ Մանուկյանի, ՀՀ պաշտոնյաներն իրենց անգրագետ, ոչ մաքուր հայերենով ոտնահարում են հայոց լեզուն անընդհատ. «Ոչ միայն լավանում, այլեւ վատանում է խանութներում, բուժհիմնարկներում, պետական հիմնարկներում հայերենի վիճակը: Ավելի շատ այս խնդիրը վերաբերում է պաշտոնյաներին: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի՝ Պոզների հետ հաղորդման հայերենի մասը: Ամենեւին չանդրադառնալով Սովետական միության գովերգելուն, այդ ելույթի բովանդակության հետ անհամաձայնությանը, ինձ համար տարօրինակ էր, օրինակ՝ понимаю, но не воспринимаю, Обама озабочен-ի փոխարեն՝ Обама озадачен, բարձրաձայնելու փոխարեն՝ Мы громко говорили: Ես չեմ հասկանում, էս մարդու ելույթները նայող չկա՞: Ոչ միայն ես, այլեւ շատերն են այս ելույթից ամոթ զգացել, ամաչել: Նա Հայաստանն է ներկայացնում եւ Հայաստանը ներկայացնել ոչ գրագետ մակարդակով՝ ամոթ է»:

Հետո Արամ Մանուկյանն անդրադարձավ պատգամավորների բառապաշարին. «Քանի՞ անգամ եմ ասել հայրանունի փոխարեն իչ-ով մի՛ դիմեք: Նույնն է օղլի-ն: Ախր, այս հրաշք հայի ազգանունը թողած ինչո՞ւ եք դիմում իչ-ով: Իմացեք, սպանում եք այն մարդուն, ում դիմում եք իչ-ով»:

Արամ Մանուկյանը նաեւ քննադատեց «Что? Где? Когда?» հաղորդման լեզուն. «Լավ եք անում՝ խաղում եք, բայց եթեր մի՛ տվեք այլալեզու հաղորդումը: Կրթության նախարարն ի՞նչ իրավունք ունի եթերում խոսել ռուսերեն, երբ կա օրենք՝ Հայաստանում հեռուստատեսության լեզուն հայերենն է: Օրենքը մի կողմ, բայց բոլորս պետք է գիտակցենք, որ լեզուն արժանապատվության, քո ինքնության խնդիրն է: Եթե այստեղ չենք պահպանելու, որտե՞ղ ենք պահպանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930