Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարություն արեց շնորհակալության մասին՝ ասելով, որ ինքը շնորհակալություն է հայտնում իր 5 զավակների անունից. «Շնորհակալություն Հռոմի պապ, շնորհակալություն Վլադիմիր Պուտին, Ֆրանսուա Օլանդ, Տոմիսլավ Նիկոլիչ…»:
Այսպես հերթով Թեւան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիային, Գերմանիայի նախագահին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին, Քիմ Քարդաշյանին ու նրա քրոջը, Քայնե Ուեսթին, SOAD-ին, Շառլ Ազնավուրին եւ բոլոր նրանց, որոնք մեծ ներդրում են ունեցել Ցեղասպանության ճանաչման գործում. «Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են, միասին մեր ցավը կիսել են՝ հավատալով մեր վերածննդին: Շնորհակալ եմ»:
Նրա հայտարարությունը արժանացավ դահլիճում ծափողջույնների:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև